ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում և մարզերում քաղաքացիները զենք-զինամթերք են կամավոր հանձնել
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բնակչության շրջանում բացատրական աշխատանք են իրականացրել, ինչի շնորհիվ Կարանիս համայնքի բնակիչներից մեկը բաժնում հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, փամփշտատուփ և 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ։
Արդյունավետ էր նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը. Դրախտիկ գյուղի մի բնակիչ հանձնել է հանգուցյալ հոր «Կալաշնիկովի» ինքնաձիգը։ Սևանի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Լճաշեն գյուղի բնակիչներից մեկը հանձնել է «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան ու 5,6 մմ տրամաչափի փամփուշտներ։ Պայթուցիչով նռնակն ու ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 320 փամփուշտը ոստիկանության Թալինի բաժին հանձնել է Թալին քաղաքի մի բնակիչ։
Ըստ նրա՝ նռնակն ու փամփուշտները բերել էր նախորդ տարի Արցախից։ Արդյունավետ էր նաև Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Արարատյան 1-ին զանգվածի բնակիչներից մեկը հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ, կարճեցված փողով հրացան ու ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 302 փամփուշտ։
Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև ՊՊԳՎ Էրեբունու պահպանության բաժնի ծառայողները. Վարդաշեն թաղամասի բնակիչներից մեկը հանձնել է ինքնաշեն հրացան, պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի պահեստատուփեր, տարբեր տրամաչափի և հրազենների 70-ից ավելի փամփուշտ և այլն։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ