Հնարավոր կլինի Երևանից մեկնել Ղրիմ և վերադառնալ
«Nordwind» ավիաընկերությունը հունիսի 15-ից կսկսի Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանից Վլադիկավկազով տարանցիկ չվերթեր իրականացնել դեպի Երևան և հակառակ ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Թռիչքները կիրականացվեն «Embraer E190» ինքնաթիռներով շաբաթական մեկ անգամ` երեքշաբթի օրերին, մինչև հոկտեմբերի 26-ը։ Ճանապարհն ընդհանուր առմամբ մոտ հինգ ժամ կտևի: «Սիմֆերոպոլի և Վլադիկավկազի միջև ուղիղ չվերթերը կիրականացվեն ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ։ Դրանց գործարկումից հետո դեպի Ղրիմ թռիչքների աշխարհագրությունը կընդլայնվի և կհասնի ռեկորդային 63 ուղղության», – նշել են Ղրիմի ավիահանգույցի մամուլի ծառայությունից։ «Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայան» ՍՊԸ կոմերցիոն տնօրեն Սերգեյ Դյայկինի խոսքով՝ չվերթերը կհետաքրքեն Սիմֆերոպոլից Հայաստանի մայրաքաղաք ճանապարհորդող ուղևորների համար:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ