Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Ալիևը Շուշիում Էրդողանին «Հաղթանակ» անունով նժույգ է նվիրել, իսկ Նիկոլին Սյունիքում շուն են նվիրել՝ «Գժուկ» անունով

Ավելին

 

ԹՌՈՒՑԻԿ-2

ԴԵՊԻ ԻՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 15-ին Էրդողան-Ալիև թուրքադրբեջանական զույգն եղել է Արցախում, իսկ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարությունը նախընտրական քարոզարշավի հետ համատեղող Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքում։

Երկու դեպքում էլ կողմերը եղել են զրահապատ ու առհասարակ թանկարժեք մեքենաների հսկա շարասյան ուղեկցությամբ, անհամար թիկնազորով, մեծաթիվ սպասարկուներով, այդ թվում և քաղաքացիական անձերի հանդերձավորված ոստիկանական պատկառելի ծառայակազմով։

Երկու դեպքում էլ ձեռնարկվել են անվտանգության ապահովման արտակարգ քայլեր, պետական սահմանը վերցվել է կրկնակի ուժեղացված հսկողության տակ։

Երկու դեպքում էլ պահպանվել է աղուհացով դիմավորման արարողակարգը, սակայն ուշադիր աչքից այնուամենայնիվ չի վրիպել՝ թվիքսյան Էրդողան-Ալիև զույգին դիմավորել են սրտաբաց ու խնդուն, մինչդեռ երկրորդինը հիշեցրել է կրկեսային անհաջող բեմականացում։

Երկու կողմն էլ առատորեն հյուրասիրվել է՝ քամելով բաժակներ, սակայն Նիկոլ Փաշինյանն իր բաժին սեղանից այնուամենայնիվ հեռացել է աչք չկտրելով։ Հյուրասիրությունն արձանագրել է ևս մեկ տարբերություն՝ խմած կենացները եղել են տարբեր տոնայնության․թուրքադրբեջանական զույգը գավաթները քամել է հանուն տոնած հաղթանակի, երկրորդը պարզապես էքստազի մեջ է ընկել խմիչքի առատությունից՝ աջուահյակ գլխավերևում թափահարելով իր վերջին օրերի «քաղաքագիտական» մեծագույն հայտնությունը՝ չաքուջը։

Երկու կողմն էլ եղել է կողակիցների ուղեկցությամբ։ Էրդողանի կինն իր հանդերձի մեջ եղել է նվիրյալ հետևորդը մուսուլմանական գործող օրենքների, Մեհրիբանը ներկայացել է Արևելքի հարստությունն ու Արևմուտքի նրբաճաշակությունը մեկտեղած զգեստով, իսկ Աննա Հակոբյանը նախապատվությունը տվել է աշխատանքային տաբատ-վերնաշապիկ համադրմանը։

Երկու կողմն էլ ժամանման վայր է ներկայացել նվերներով։ Թուրքական միասնության ավագ եղբայրը կրտսեր եղբորը բերելէ «բայրաքթարների» նոր խմբաքանակ, Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացել է հարազատ կուսակցության բյուլետեններով։

Երկու կողմն էլ ժամանման վայրից հեռացել է նվերներով։ Առաջինը կրտսեր եղբորից ստացել է արցախյան զտարյուն նժույգ՝ «Հաղթանակ» խորհրդանշական անունով, երկրորդին սյունիքյան ընտրազանգվածը ընծայաբերել է թափառական շուն՝ նույնքան խորհրդանշական «Գժուկ» անվամբ։

Երկու կողմի այցն էլ ունեցել է խիստ ընգծված գործնական կողմ։ Թուրքադրբեջանական անբաժան երկյակը Շուշիում ստորագրել է ստրատեգիական նշանակության համաձայնագիր, որի առանցքում տարածաշրջանային առկա ու ուրվագծվող զարգացումներն են՝ Շուշիում թուրքական գլխավոր հյուպատոսություն բացելու դիպուկ նշանառությամբ, երկրորդը շարունակել է բարբաջել Սյունիքով Նախիջևան բացվելիք, մեզ համար աղետալի հետևանքներ ունենալիք միջանցքից։

Առանցքային այս ու խորքային այլ բաներ հաշվի առնելով՝ միջազգային փորձագիտական միտքն Էրդողանի գլխավորությամբ թուրքադրբեջանական զույգի հայտնվելը Շուշիում գնահատում է որպես միջազգային նշանակության իրադարձություն, մինչդեռ նիկոլական թափառախմբի ժամանումը լավագույն դեպքում դիտարկվում է որպես ձախողված այց հայաստանյան մի տարածաշրջան, որը տանելով տանել չի կարողանում Արցախը մանրադրամի վերածած, երկիրը վաճառքի հանած կապիտուլյանտի գոյությունը։

Արցախում արդեն և Էրդողանի ներկայությունը մարսելուց հետո, եթե կողմ ես նրան տիրոջ իրավունքով նաև Սյունիքում տեսնելուն, ուրեմն գնա և հունիսի 20-ին քվեարկիր Նիկոլ Փաշինյանի օգտին, քանզի քո այդ ընտրությամբ դրա՛ն ես արժանի։

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ