Արա Աբրահամյանի քաղաքական առաջարկի հիմնական խարիսխը միասնության կոչն է
Նախընտրական շրջանում աղմուկն ուժգնանում է՝ ծրագրեր, խոստումներ, ականջ ու աչք շոյող պատմություններ, ճգնաժամի հաղթահարման հազար ու մի առաջարկներ։ Եւ հենց այս պատկերայնության մեջ ամենադժվար գործը ՀՀ քաղաքացունն է, որի որոշիչ ձայնից է կախված երկրի հետագա ընթացքի ուղղությունը։ Հայ ժողովրդի համար բավականին բարդ ու խրթին խաչմերուկ է․ խաղասեղանին հայրենիքն է, պետությունն ու մեր սերունդների ապագան։
Իրավիճակն օրհասական է, և մենք այս անգամ արդեն սխալվելու իրավունք չունենք։ Հարկավոր է քաղաքական այնպիսի միավոր, որը չի շարունակում ոչ նախկինների, ոչ ներկաների գործը, որը չի սպասարկում ոչ նախկինների, ոչ ներկաների շահերը, այլ առաջարկում է սեփական ճանապարհը, սեփական ծրագիրը, ելքի սեփական բանաձևը։
Մեր տունը Հայաստանն է։
Այս այլընտրանքային ուժի միասնական ցուցակի համարը քվեաթերթիկում 10-ն է։
Ուժի ձևավորվման հիմքում կանգնած է մեծ բարերար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանը, ով բազմից ապացուցել է, որ հայրենիքի ու հայ ժողովրդի կողքին է ցանկացած ժամանակ, Հայաստանում և սփյուռքում։ Նա, ապրելով և գործունեություն ծավալելով Ռուսաստանի Դաշնությունում, մշտապես մտահոգված է եղել Հայաստանի խնդիրներով և դրանց լուծման ուղղությամբ մեծ աշխատանքներ է կատարել։
Արա Աբրամյանի քաղաքական առաջարկի հիմնական խարիսխը միասնության կոչն է․ նա վստահ է, որ համախմբվածությունն է լինելու հայ ժողովրդի փրկօղակը։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ