Դիզելային վառելիքի գինը գերազանցել է պատմական ռեկորդը
Դիզելային վառելիքի արժեքը Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքա-հումքային սակարանում (ՍՊբՄԱՀՍ) իր առավելագույն մեծության Է հասել 2018 թվականից ի վեր դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները:
Հունիսի 15-ի առեւտրաշրջանի արդյունքներով՝ ամառային դիզելային վառելիքի գինը, ազգային ինդեքսով, 1 տոննայի դիմաց հասել Է 52 հազար 615 ռուբլու՝ ավելանալով 0,28 տոկոսով, իսկ ամսվա սկզբից ի վեր ինդեքսն աճել Է 2,21 տոկոսով: Ռուսաստանի ներքին շուկայում վառելիքի գները զսպելու համար ստեղծվել Է այսպես կոչված մեղմիչ մեխանիզմ:
Ընդհանուր գծերով, եթե բենզինի եւ դիզելային վառելիքի գինը բարձր Է պայմանական ներռուսաստանյանից, ապա պետությունը նավթընկերություններին փոխհատուցում Է այդ տարբերության մի մասը, որպեսզի նրանք գները չբարձրացնեն ՌԴ-ում:
Իսկ եթե ռուսաստանյան գները բարձր են արտահանականներից, ապա նավթագործները պետության հետ կիսվում են վառելիքի ներքին վաճառքներից ստացված շահույթի մի մասով: ՌԴ-ի կառավարությունն այս տարի որոշում Է ընդունել մեղմիչ մեխանիզմի պարամետրերի վերափոխման մասին:
ՌԻԱ Նովոստիի աղբյուրն ասել Է, որ 2021 թվականին տատանամեղմիչը կարող Է վերափոխվել միայն բենզինի համար, իսկ դիզելային վառելիքի համար՝ 2022 թվականին: Արդյունքում որոշում Է ընդունվել առայժմ պարամետրերը կարգավորել միայն բենզինի համար: Օրինագիծն արդեն երկրորդ ընթերցման Է ներկայացվել Պետդումա, սակայն դրանում բովանդակվող նորմերը փաստորեն սկսել են աշխատել մայիսի 1-ից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց