Մարդիկ շրջափակել են Ոստիկանության շենքը, չեն թողնում որևէ մեկը մտնի դուրս գա. Շահենից տեղեկություններ չկան, լարված իրավիճակ է
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Հրանտ Բագրատյանը հայտնեց, որ Եղեգնաձորում կա տղաների մի լավ խումբ, որոնց թվում կան նաև սփյուռքահայեր: Նրանք նաև հերոսաբար կռվել են Արցախյան պատերազմում: Նրանք քաջ տղաներ են, ովքեր պայքարել են դատախազության անօրինականությունների դեմ:
«Երկու օր առաջ, երբ Նիկոլ Փաշինյանն անցնելիս է եղել, տղաները մեջքով են կանգնել ու ասել՝ հողատու, դավաճան: Նրանք բերման են ենթարկվել, ոստիկանությունում կարմիր բերետավորները բռնել ու ծեծել են տղաներին: Այդ բ-ի լակոտները ծեծում են թուրքի դեմ կանգնած տղաներին. Ի դեպ, երբ մենք գանք իշխանության, այդ կարմիր բերետավորներին ցրելու ենք ու նորից հավաքենք, մարդ չկա»,-ասաց նա:
Բագրատյանն ասաց, որ ծեծելուց հետո 4-ին բաց են թողել, մեկի ձեռքը կոտրված է. «Մեկից՝ Շահենից լուր չունենք: Մարդիկ այս պահի դրությամբ շրջափակել են ոստիկանության շենքը, չեն թողնում, որ մարդ մտնի ու դուրս գա: Մեզ լավ լուրեր չեն հասնում Շահենի մասով, ասում են, որ ահավոր ծեծել են: Չենք կարողանում կապ հաստատել նրա հետ: Սաղդ նստելու եք՝ ոստիկանապետով, կարմիր բերետավորներով»:
Բագրատյանը նշեց, որ հարձակվել են նաև Կապանի գրասենյակի վրա:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»