Beeline-ը հերքում է քաղաքական քարոզչությունը
Հարգելի գործընկեր,
Այսօր առավոտյան սխալմունքի պատճառով հաղորդագրություն է ուղարկվել «Beeline» օգտատիրոջ անունից, որը պարունակում է քաղաքական գովազդ։
Տեղեկացնում ենք, որ Beeline-ում գործում է SMS-Info ծառայությունը, որը կորպորատիվ բաժանորդներին հնարավություն է տալիս հատուկ հարթակի միջոցով գովազդային և տեղեկատվական նյութերը տարածել իրենց հաճախորդների շրջանում։ Հաղորդագրության ուղարկման պահին տեղի է ունեցել տեխնիկական խոտան, որի պատճառով հաղորդագրությունը ուղարկվել է Beeline օգտատիրոջ անունից։ Ուղարկելու ընթացքում խոտանը հայտնաբերվել է, արդյունքում հաղորդագրությունը ստացել են փոքր քանակի բաժանորդներ։
Հերքում ենք բոլոր այն մտքերը, թե հայտարարությունը միտումնավոր քաղաքական քարոզչություն է, Beeline-ը ապաքաղաքական, կոմերցիոն կազմակերպություն է և չի զբաղվում քաղաքական քարոզչությամբ։
Հավելենք, որ SMS-Info ծառայության պայմանագրի 3.6 կետի համաձայն՝ «Գործընկեր կազմակերպությունը պարտավորվում է չիրականացնել քաղաքական բնույթի կոչեր պարունակող SMS-ների ուղարկում` ներառյալ, բայց չսահմանափակվելով քաղաքական կուսակցության և/կամ թեկնածուի օգտին քվեարկելու կոչեր, ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու կոչեր և այլն:
Այս առիթով կազմակերպությունում հարուցվել է ծառայողական քննություն։
Կրկին հայցում ենք բոլորի ներողամտությունը։
«Տելեկոմ Արմենիա»ՓԲԸ




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»