Չինչին գյուղի դպրոցի մեծ թվով աշակերտներ ու ուսուցիչներ տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն
SHAMSHYAN.com -ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 19-ին, թունավորման դեպք է տեղ ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «սննդային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մեծ թվով երեխաներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի և անչափահասների գործերով տեսուչի և հետաքննիչի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Տավուշի մարզի Չինչին գյուղի բնակիչներ, 10-ամյա Օֆելյա Ա.-ն, 10-ամյա Էրիկ Ա.-ն, 10-ամյա Լիլիթ Դ.-ն, 10-ամյա Արեն Հ.-ն, 11-ամյա Վլադիմիր Ա.-ն, 8-ամյա Արմեն Բ.-ն, 11-ամյա Լիլիթ Բ.-ն, 12-ամյա Նարե Հ.-ն, 12-ամյա Արման Ա.-ն, 12-ամյա Հայկ Գ.-ն:
Վերջիններս սովորում են Չինչին գյուղի դպրոցում: Հիվանդանոց են տեղափոխվել նաև նույն դպրոցի ուսուցիչներ, Չինչին գյուղի բնակիչներ, 52-ամյա Մարինե Դանիելյանը, 62-ամյա Արուս Մայիլյանը, Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչ, 51-ամյա Անահիտ Ասլանյանը, Չինչին գյուղի բնակիչ, 30-ամյա Աննա Թադևոսյանը, Բերդ քաղաքի բնակիչ, 35-ամյա Զարուհի Եղիազարյանը, Չինչին գուղիյ բնակիչներ, 28-ամյա Մարիամ Եսայանն ու նույն դպրոցի վարորդ , 60-ամյա Մանվել Գյուրջինյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս թունավորումը ստացել են նույն օրը Սանահինի եկեղեցի կատարած էքսկուրսիայի ժամանակ՝ առավոտյան Ալավերդի քաղաքի, իսկ ժամը 16:00-ին Դսեղ գյուղի մոտ գործող տարբեր սննդամթերք ուտելու հետևանքով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանության Տարոնի բաժնից փոխանցվել են ոստիկանության Թումանյանի բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»