Ռուսաստանցի պաշտոնյան հայտնել է իր կարծիքը, թե ինչ պետք է անեն «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ»-ը
ՌԴ պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլիցկին, ով դիտորդ էր Հայաստանում կայացած ընտրություններում, նշել է, որ հիմա պարտված ուժերը պետք է կարևոր որոշում կայացնեն և նստեն բանակցությունների սեղանի շուրջ. «Քաղաքացիներն այսօր բաժանված են, սակայն նրանց բոլորին միավորում է Ռուսաստանի հետ աշխատելու ցանկությունը: Դրա համար պետք է նստել բանակցային սեղանի շուրջ, մարդկանց չհանել փողոց, չսադրել բախումներ, նստել պայմանավորվել՝ ի բարօրություն Հայաստանի»,-ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանն աշխատատեղերի բարձրացման անհրաժեշտություն ունի:
«Այն ուժերը, որոնք ունեն կոշտ հակառուսական հռետորաբանություն, նույնիսկ մեկ տոկոս չեն հավաքել: Նման կուսակցություններ եղել են: Նրանք աշխատում են պետդեպի ցուցումներով, ֆինանսավորվում են հենց նրանց կողմից, ինչպես նաև ԵՄ որոշ կուսակցությունների կողմից»,-ասել է նա:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»