Հայկ Մարությանը քիչ առաջ սկանդալային հայտարարություն արեց
Այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, խոսելով Երևանում ապօրինի շինարարության մասին, ըստ էության, սկանդալային հայտարարություն արեց, որ գործում են հատուկ կրիմինալ խմբավորումներ, որոնք գործում են սխեմաներով: Այդ սխեմաներում կան մարդիկ, ովքեր բոլոր օղակներում աշխատում են՝ սկսած տարբեր տիպի պետական մարմիններից, վերջացած դատարաններով:
«Մենք ունեցել ենք դեպք, որը տեղի է ունեցել գիշերը: Մեր աշխատակիցներից 8 հոգի, ինչպես նաև 3 ոստիկան ներկա են եղել այդպիսի մի կրպակի տեղադրմանը: Կրպակի տեղադրմանը մասնակցել է 40-50 հոգի: Մեր աշխատակիցներն ու ոստիկանները փորձել են կանխել: Իրենք զինված են եղել մահակներով, դանակներով: Մերոնք չեն կարողացել կանգնեցնել: Դա եղել է 7-8 օր առաջ»,-ասաց նա:
«Ինձ զեկուցել են, որ ընտրությունների օրը 5 կրպակ է տեղադրվել, որոնցից երկուսը՝ ոստիկանների ներկայությամբ: Քանի որ ոստիկանական ուժեր չեն եղել՝ զբաղված են եղել ընտրությունների անցկացումն ապահովելով, չեն կարողացել դրա դեմն առնել, կանգնել ու տեսել են ուղղակի»,-հավելեց նա:
Մարությանը վստահեցրեց, որ հարցն իրենց օրակարգում է, շատ շուտով օրենք խախտողները հստակ կզգան օրենքի ամբողջ ուժը, գործողությունները չեն ուշանալու:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»