Ալիեւն օկուպացված Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք է հռչակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օրենք է հաստատել, որով օկուպացված հայկական Շուշին քաղաքը հայտարարում է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ օրենքի համաձայն, քաղաքի վարչական տարածքում պետական արգելոց է ստեղծվում: Փաստաթուղթը սահմանում է նաեւ քաղաքի զարգացման պետական քաղաքականության հիմնական ուղղությունները:
Ադրբեջանի նախարարների կաբինետին հանձնարարվել է որոշել եւ հաստատել Շուշիի պետական արգելոցի անվտանգության գոտու սահմանները, որոշել անվտանգության գոտու անվտանգության ռեժիմը եւ երեք ամսվա ընթացքում հաստատել քաղաքի հուշարձանների մոնիտորինգի կարգը: Նախարարների կաբինետը պետք է նաեւ երեք ամսվա ընթացքում հաստատի ձեռնարկատիրական գործունեության արգելված տեսակների ցանկը, ինչպես նաեւ առաջարկներ նախապատրաստի եւ ներկայացնի պետության ղեկավարին արգելոցի ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»