Էրդողանը որոշում է ընդունել, որը առաջացրել է թուրքական սոցիալական մեդիայի զայրույթը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կեսգիշերից հետո երկրում կարգելվի բարձր երաժշտությունը, գրում է Ahval-ը:
Հայտարարությունն արվել է երկուշաբթի Անկարայում կայացած երեքժամյա նիստից հետո և սուր քննադատություն առաջացրել սոցցանցերի որոշ օգտատերերի շրջանում: Նրանք այդ քայլը համարում են ևս մեկ ապացույց, որ Թուրքիայի նախագահը փորձում է իր իսլամական արժեքները պարտադրել բնակչությանը:
Իշխանության գալով՝ իրեն բարեպաշտ մահմեդական համարող Էրդողանը խոստացել է ստեղծել ավելի բարեպաշտ թուրքերի նոր սերունդ՝ բացելով իսլամական հոգևոր դպրոցներ, բարձրացնելով ալկոհոլի և ծխախոտի հարկերը: Ապրիլին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ, նրա կառավարությունն արգելեց ալկոհոլի վաճառքը:
Սոցցանցերից օգտվողները ստեղծել են #KUSURABAKIYORUZ հեշթեգը՝ Էրդողանի հայտարարության կապակցությամբ իրենց զայրույթը հայտնելու համար: Երեքշաբթի Թուրքիայում դա «Թվիթերի» ամենատարածված թեման էր:
«0:00-ից հետո մեր երկրում արգելվում է երաժշտությունը: Այո՛, սա Թուրքիան է: Նրանք փորձում են արգելափակել այն ամենը, ինչ կապված է արվեստի և մշակույթի հետ, մեկ առ մեկ խլում են մեր ազատությունները»,- գրել է «Թվիթերի» օգտատեր Մելիքե Գյունայդինը:
Մի քանի հաղորդագրություններում զբոսաշրջիկներին նույնիսկ կոչ է արվել հեռու մնալ Թուրքիայից, փոխարենն առաջարկել են այցելել միջերկրածովյան մրցակից Հունաստան:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»