Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում
Հասարակություն

Հայաստանը հոկտեմբերին երրորդ անգամ կհյուրընկալի միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողով»-ը

Այս տարի հոկտեմբերին Հայաստանը երրորդ անգամ կհյուրընկալի միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողով»-ը («Summit of Minds»):

Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» 2019 թվականից հյուրընկալվում է նաև Հայաստանում: Միջոցառման կազմակերպման մասին բացառիկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ամենամյա «Մտքերի գագաթնաժողովին»:

2021թ. «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը («Armenian Summit of Minds»)-ն անցկացվելու է Դիլիջանում, Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում: Այս մասին հայտարարել են գագաթնաժողովի համակազմակերպիչներ՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն` գագաթնաժողովի մասնակիցների հետ առցանց հանդիպմանը:

Ողջունելով մասնակիցներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է.«Կարծում եմ՝ մեզնից շատերը կարոտ են «Մտքերի գագաթնաժողով»-ին: Այս տարի կլինի ոչ թե մեկը, այլ մի քանիսը՝ Շամոնիում, Դիլիջանում և Վաշինգտոնում: Այս երեք գագաթնաժողովները ցույց են տալիս, որ մարդիկ իսկապես հետաքրքրված են, թե գագաթնաժողովի մասնակիցներն ինչ կարծիք կունենան այս կամ այն խնդրի վերաբերյալ»:

Հանդիպմանն անդրադարձ է եղել այս տարվա գագաթնաժողովի հիմնական թեմաներին, որոնք վերաբերելու են հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող աշխարհաքաղաքականությանը, ինչպես նաև տեխնոլոգիական զարգացման խնդիրներին:

«Երբ մտածում եմ Հայաստանի մասին, ուզում եմ մտածել ապագայի մասին՝ ինչպես վերակառուցել երկիրը, սովորել սեփական սխալների ու կայացրած ճիշտ որոշումների վրա, կառուցել նոր Հայաստան, որը կապված կլինի նոր տեխնոլոգիաների ու գաղափարների հետ,- իր խոսքում ասել է նախագահ Սարգսյանը: -Հայաստանի ունեցած ամենակարևոր ռեսուրսը մարդն է: Ես նրանցից մեկն եմ, ովքեր հավատում են, որ մարդկային ռեսուրսները շատ ավելի հարուստ, կարևոր ու հզոր բնական պաշարներ են, քան մյուս բաները: Կարծում եմ՝ այն երկրները, որոնք ուրիշ բնական ռեսուրսներով են հարուստ, այլ ճանապարհ չունեն, քան դրանց միջոցով մարդկային ռեսուրսը զարգացնելը, քանի որ դա է ապագան, դա է 21-րդ դարը:

«Մտքերի գագաթնաժողովը» Հայաստանում պետք է շարունակվի, պետք է ուսումնասիրի հատուկ տեխնոլոգիաների՝ արհեստական բանականության, բիոտեխնոլոգիաների ապագան, հասկանա, թե ինչով է 2021-ը տարբերվում 2019-ից»:

Գագաթնաժողովի համակազմակերպիչ և «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն գոհունակություն է հայտնել «Մտքերի գագաթնաժողով»-ը Հայաստանում հյուրընկալելու համար: «Առաջին «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը, որն անցկացվեց 2019-ին Դիլիջանում, մեծ հաջողություններ է գրանցել, երկրորդը 2020 թվականին հեռավար էր՝ երկու բացասական ցնցումների՝ կորոնավիրուսի և պատերազմի պատճառով: Անկասկած, երրորդն ունենալու է բացառիկ հաջողություններ: «Մտքերի գագաթնաժողովը» համախմբում է մեծ մտածողների, հիանալի մասնակիցների, հայտնի ներդրողների՝ մտածելու վաղվա աշխարհի և այն ավելի լավը դարձնելու մասին,- ասել է Թիերի Մալըրեն: -Կարևոր է, որ մենք կարող ենք կենտրոնանալ աշխարհաքաղաքականության և արհեստական բանականության վրա, և թե ինչպես կարող են դրանք նպաստել մեր երկրների տնտեսություններն ավելի կայուն և առաջադեմ դարձնելուն»:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել է, որ Կենտրոնական բանկի՝ Դիլիջանում գտնվող ուսումնահետազոտական կենտրոնն այս անգամ ևս պատրաստ է հյուրընկալել գագաթնաժողովի մասնակիցներին: «Երկու տարի առաջ Հայաստանում տրվեց «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մեկնարկը: Այն մեկ հարկի տակ էր համախմբել հիանալի մարդկանց՝ մտածելու ապագայի մասին: Մենք միավորել էինք մեր ստեղծագործական միտքն ու եռանդը՝ երկու կարևոր հարցի պատասխանելու համար՝ ինչպիսի՞ն է լինելու ապագան, և ի՞նչ մենք կարող ենք անել դրա համար: Վերջին երկու տարիները ցույց տվեցին, որ սրանք ճիշտ հարցեր էին, որոնց պետք էր պատասխանել,-ասել է Մարտին Գալստյանը: -Աշխարհը կարող է անկանխատեսելիորեն և շատ արագ փոփոխվել: Սա հանգեցնում է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի՝ այս տարվա թեմաներին՝ տարածաշրջանային աշխարհաքաղաքականությանը և տեխնոլոգիաների զարգացմանը 21-րդ դարում»:

«Մտքերի գագաթնաժողով»-ին մասնակցում են անվանի ու ազդեցիկ շուրջ 300 քաղաքական գործիչներ, գիտնականներ, գործարար-ներդրողներ, խոշորագույն ընկերությունների և լրատվամիջոցների ղեկավարներ ողջ աշխարհից: Միջոցառման հիմնական նպատակն է համաշխարհային հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցերի վերաբերյալ նոր գաղափարների ներկայացումը, անմիջական քննարկումների միջոցով փոխվստահելի գործընկերային կապերի հաստատումը:

Հայաստանում նման միջոցառման անցկացումը, գործարար, գիտական ու քաղաքական բնագավառները ներկայացնող ազդեցիկ անհատների և առաջնորդների այցը կնպաստեն մեր երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը: Գագաթնաժողովը բացառիկ հնարավորություն է Հայաստանի ներուժի ներկայացման, համագործակցության նոր ուղղությունների զարգացման, գործարար կապերի հաստատման տեսանկյունից:

 

ավելին