Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Իսպանացի բժիշկներն Արցախում անվճար վիրահատություններ կանցկացնեն. բժիշկների առաջին խումբն արդեն Արցախում է

Մի խումբ իսպանացի բժիշկներ Արցախում են։ Նրանք այնտեղ կմնան շուրջ մեկ շաբաթ, որի ընթացքում  25-30 վիրահատություններ կանցկացնեն։ Վիրահատությունները կանցկացվեն «AMADeA» («Հայաստանի բարեկամների բժշկական ասոցիացիա» ) բարեգործական բժշկական կազմակերպության շնորհիվ, որ ստեղծվել է 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ դեկտեմբերին։

«Մենք կապ ենք պահել Արցախի առողջապահության  նախարարության հետ, նրանք մեզ  փոխանցել են մոտ 100 հոգու ցուցակ, որտեղ ներգրավված են ոչ միայն զինծառայողներ, այլև ԱՀ քաղաքացիներ: Իհարկե, մենք հասկանում ենք, որ հինգ օրում չենք կարողանա  այդքան վիրահատություն կատարել, ուստի այդ ցանկից նախատեսել ենք 25-30-ն իրականացնել»,- մեզ հետ զրույցում նշում է կազմակերպության նախագահը՝  Լիլիան Գրիգորյանը: Վերջինս Մադրիդի «Գրիգորիո Մարանիոն» հիվանդանոցի ինտերվենցիոն սրտաբանական բաժանմունքի սրտաբան է, բժշկական գիտությունների դոկտոր։ Նրա խոսքով՝ պատերազմից հետո պարզ դարձավ՝ Արցախում բժիշկների պակաս կա, մի շարք մասնագետներ են անհրաժեշտ։

 «Մեր կազմակերպությունում ներգրավված մասնագետներն աշխատում են տարբեր բնագավառներում: «AMADeA»-ի գործունեությունը իրականացվում է երեք ուղղություններով` ասիստենցիալ, կրթական և հետազոտական:  Այս երեք ուղղություններով էլ փորձելու ենք հնարավորինս օգտակար լինել և օգնել»,- իրենց գործունեությունը  ներկայացնում է Լիլիան Գրիգորյանը։

Վերջինս նշում է, որ Հայաստան եկած բժիշկների մեծամասնությունը իսպանացի են, և նրանց օգնությունն անգնահատելի է այս իրավիճակում:

«Ի տարբերություն մի շարք երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Ռուսաստանի, ապա Իսպանիայում հայ համայնքը փոքր է, իսկ հայ բժիշկներն այդքան էլ շատ չեն: Մենք համախմբվեցինք և ստեղծեցինք կազմակերպությունը, որովետև մինչ պատերազմը հայ համայնքն Իսպանիայում այդքան էլ համախմբված չէր: Որոշեցինք, որ պետք է որևիցե ձևաչափ կամ հարթակ ստեղծենք` մոբիլիզացնելով Իսպանիայում հայ համայնքը: Մեր նպատակներից մեկը նաև մեր իսպանացի ընկերներին ու կոլեգաներին իրադրությունը, Հայաստանում և Արցախում տիրող իրականությունը պատմելն է։ Նրանք պատրաստակամություն են հայտնել այսպիսի աջակցություն ցուցաբերել, իսկ մեր կազմակերպությունը էլ զբաղվում է այդ աշխատանքների կոորդիանացմամբ և' Իսպանիայում, և' Հայաստանում»,- նշում է ասոցիացիայի նախագահը։

Այս ամիսների ընթացքում Հայաստանի ու Արցախի համար իրականացրել է տարբեր կրթական ծրագրեր։ Կազմակերպվել են օնլայն կոնֆերանսներ, որոնց թեմաները առաջարկել են հենց հայ բժիշկները:

«Մենք մի շարք նպատակներ ունենք, որոնց մեջ մտնում է նաև հայ բժիշկներին, բուժքույրերին Իսպանիայում վերապատրաստելը, սակայն կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված դեռ չենք կարողացել դա իրականացնել: Վստահ եմ, որ առաջիկայում, երբ Իսպանիայում սահմանափակումները հանվեն, անպայման այդ ուղղությամբ կաշխատենք: Վերապատրաստված բժիշկները կգործուղղվեն մարզեր, բոլորս էլ լավ հասկանում ենք, որ հիմա մարզերում մասնագետների կարիք առավել շատ կա, քան մայրաքաղաքում»,-ընդգծում  է Լիլիան Գրիգորյանը:

 

Իսպանացի բժիշկներն իրենց հետ բերել են նաև պրոթեզներ, տրավմոտոլոգիական վիրահատությունների էնդոպրոթեզներ, ընդհանուր վիրահատությունների համար անհրաժեշտ տարբեր սարքավորումներ,ռեաբիլիտացիոն սարքեր և տարբեր պրեպարատներ։

Ասոցիացիայի նախագահի խոսքով` նրանց նպատակն է, ոչ թե ամեն ինչ ներկրել արտերկրից, այլ ստեղծել լավագույն պայմանները հայ բժիշկների համար: Ասում է` այդ պատճառով նրանց հարկավոր է անմիջական շփում ապահովել հենց հայ բժիշկների հետ, որի շնորհիվ կազմակերպությունը կկարողանա օբյեկտիվ գնահատել Հայաստանում բժշկական համակարգը` փորձելով լրացնել բացերը: Հենց այդ նպատակով էլ ստեղծվել է  հարցման հարթակ, որում հայ բժիշկների ներգրավվածությունը շատ կարևոր է: 

«Նման բարեգործական ընկերություններ շատ կան, մենք ուզում ենք չկրկնել նրանց: Մեր նպատակն է լրացնել նրանց, նրանց բացթողումները: Կարծում եմ լավագույն տարբերակը համակարգում դրական փոփոխություննների  համար հայ երիտասարդ բժիշկներին մոտիվացնելն է: Մենք վերջերս  մրցույթ էինք կազմակերպել և մրցանակներ տվել այն հինգ երիտասարդ բժիշկներին, որոնց հետազոտական աշխատանքները լավագույնն էին: Հույս ունենք, որ հետագայում նման հետազոտական աշխատանքները կկարողանանք ներկայացնել նաև միջազգային մակարդակում»,- նշում է Լիլիան Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է կազմակերպության հետագա գործունեությանը,  իսպանացի բժիշկների ներգրավմանը, Լիլիան Գրիգորյանն ասում է, որ բժշկական այս խմբով սա Հայաստան ու Արցախ իրենց առաջին այցն է, բայց սա դեռ միայն սկիզբն է: Իրենց աշխատանքը Արցախում և Հայաստանում  լինելու է շարունակական։

«Սա շարունակական է լինելու»,-  ընդգծեց Լիլիան Գրիգորյանը։