Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել

«Տասնյակ հազարավոր կեղծիքներ՝ ընտրական ցուցակներում» Արտակ Թովմասյանի կողմից hամացանցում շրջանառվող տեսանյութի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է՝

Հիշյալ տեսանյութում քաղաքական գործիչ Արտակ Թովմասյանը հայտարարելով, որ վերլուծության են ենթարկվել 2018 թվականի և 2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակները նշում է, որ 2021թ. մայիսի 31-ի ցուցակում կա 200.000-ից ավելի մարդ, որոնք ավելացել են, այսինքն՝ նրանք բացակայում են 2018թ. ընտրական ցուցակից, որոշ բնակարաններում առկա են 40-ից ավելի հաշվառում ունեցող անձինք, կամ նշվում է 13.976 անձի այլ հաշվառման հասցե տեղափոխման մասին՝ նշված հանգամանքները ներկայացնելով որպես կեղծիք՝ հիմնավորելով, որ այդպիսիք առկա չեն եղել 2018 թվականի ընտրությունների ընտրացուցակներում։

Ոստիկանությունը կրկին անգամ պարզաբանում է, որ ընտրղների ռեգիստրը մշտապես վարվող փաստաթուղթ է, որում ընդգրկվում են բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, Հայաստանի Հանրապետությունում հաշվառում ունեցող և ընրտելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիները։ 2021թ. հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ցուցակները նոր չեն ձևավորվել, դրանք նույն 2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների ցուցակների ժամանակի ընթացքում բնական էվոլյուցիայի և փոփոխությունների արդյունքում ձևավորված ցուցակներն են։

«2021թ. մայիսի 31-ի ցուցակում կա 200.000-ից ավելի մարդ» հայտարարության կապակցությամբ տեղեկացնում ենք, որ 2018 թվականի ԱԺ ընտրություններին ընտրողների թիվը կազմել է 2.572.935, իսկ 2021թ-ին՝ 2.578.678, այսինքն՝ ընտրողների թվաքանակի ավելացումը կազմել է ընդամենը 5743 ընտրող /նշենք նաև, որ բնակչության թիվը, ըստ ԲՊՌ տվյալների 2018թ-ի դրությամբ կազմել է 3.373.551, իսկ՝ 2021թ. 3.380.653, ավելացումը կազմել է՝ 7102/։

Ընտրացուցակներում ավելացած նոր անձինք, ոչ թե 200.000 են, այլ բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվության համաձայն նրանց թիվը շուրջ 3 տարվա ընթացքում կազմել է 123.235 անձ, որոնցից՝

- 67180 ընտրող ընտրացուցակներում ընդգրկվել են 18 տարին լրանալու կապակցությամբ,

- 28254 ընտրող՝ Ժամկետային զինվորական ծառայությունից վերադառնալու և ըստ բնակության վայրի հաշվառվելու կապակցությամբ,

- 6642 ընտրող՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու և ՀՀ-ում հաշվառվելու կապակցությամբ,

- 1038 ընտրող՝ ազատազրկման վայրերից վերադարձած և ըստ բնակության բայրի հաշվառվելու կապակցությամբ։
Բացի վերը թվարկված դեպքերից 2021թ-ի ընտրությունների ցուցակներում ավելացել են նաև այն քաղաքացիների տվյալները, ովքեր 2018թ-ի ընտրությունների ժամանակ չեն ունեցել հաշվառում /օրինակ՝ սեփականատիրոջ դիմումով դուրս գրված են եղել համապատասխան հասցեի հաշվառումից/ և մինչև 2021թ հունիսի 13-ը հաշվառվել են ՀՀ որևէ հասցեով։

Վերը նշված 123.235 նոր անձանցից բացի 17812 քաղաքացի կատարել է անհատական տվյալների փոփոխություն։
Վերոգրյալ փաստարկների հիման վրա ընտրողների ցուցակներում փոփոխությունններ են կատարվել նաև 2021թ. մայիսի 31-ից և հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում։

Ինչ վերաբերում է տեսագրության մեջ նշվող՝ նույն հասցեում հաշվառված մեծ թվով անձանց, ապա օրենսդրությամբ առկա չէ միևնույն հասցեում անձանց հաշվառելու որևէ, այդ թվում՝ քանակական սահմանափակում, ինչի կապակցությամբ Ոստիկանությունը բազմիցս տվել է պարզաբանումներ։

Ըստ գտնվելու վայրի 13.976 անձի տեղափոխման վերաբերյալ հայտարարության կապակցությամբ հայտնում ենք, որ «ՀՀ ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը ԱԺ ընտրությունների դեպքում իրավունք է վերապահում այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողներին քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ լիազոր մարմին ներկայացնել դիմում՝` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեի ընտրողների ցուցակներում ընդգրկվելու համար։ Հիշյալ նորմը նորամուծություն չէ և կիրառվել է նաև 2018թ. ընտրությունների ժամանակ՝ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացումը պատշաճ ապահովելու նպատակով։ Ընդ որում՝ 2021թ. ընտրությունների ժամանակ ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը կազմել է 16563 /որից՝ 8207 ընտրող, որպես ընտրական հանձնաժողովի անդամ/, իսկ 2018թ-ի ընրությունների ժամանակ՝ 12549 /որից՝ 6003 ընտրող, որպես ընտրական հանձնաժողովի անդամ/։

Ավելին, եթե վերլուծություն կատարողը նմանատիպ համեմատություններ կատարեր նաև 2018 թվականի դեկտեմբերի 9-ի և դրանից առաջ կայացած ընտրությունների ցուցակների միջև, կրկին կարձանագրեր նմանատիպ փոփոխություններ։

Վերոգրյալի համատեքստում հայտնում ենք՝ 2021թ. հունիսի 20-ի ընտրությունների նախապատրաստաման և կազմակերպման ընթացքում Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից ընտրողների ռեգիստրը վարվել և ընտրողների ցուցակները կազմվել են բացառապես «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջների խստիվ պահպանմամբ, ձեռնարկվել են բոլոր միջոցները՝ ընտրողների ցուցակներում անճշտություններն ու հնարավոր անհամապատասխանությունները բացառելու համար, ուստի խնդրում ենք, ոչ մասնագիտական վերլուծություններով հանրությանը չապակողմնորոշել, գցել թյուրիմացությունների մեջ և ընտրողների ցուցակների շուրջ արհեստականորեն չստեղծել կեղծիքի և անճշտությունների պատրանք։

ՀՀ Ոստիկանություն

 

ավելին