Բաշինջաղյան փողոցում 37-ամյա տղամարդու են դանակահարել /տեսանյութ/
Հունիսի 15-ին, կեսգիշերն անց, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ձախ հատվածի ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա մի տղամարդ:
Օպերատիվ խումբը հիվանդանոց էր մեկնել, սակայն տուժողն ի վիճակի չէր եղել հաղորդում տալու: Կրիմինալ դեպքերի մատյանում նշված էր, որ նա Բաշինջաղյան փողոցում էր վնասվածքը ստացել։ Բժշկի հետ զրուցելուց և համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո քրեական հետախույզները Բաշինջաղյան փողոց մեկնեցին, ճշտեցին` դեպքը որտեղ և ինչ հանգամանքներում էր եղել: Պարզվեց, որ հունիսի 14-ին, ժամը 23.30-ի սահմաններում, հիշյալ փողոցի տներից մեկի մոտ ծագած վեճի ժամանակ տուժողին դանակահարել էր Միրաքյան փողոցի 26-ամյա մի բնակիչ:
Հարուցվեց քրեական գործ: Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 21-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Մաշտոցի բաժին։
Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»