Ալիևը սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին. Նրա նոր սկան դալային հայտարարությունը
Հայաստանը պետք է գիտակցի, որ Ադրբեջանը կշարունակի ուժեղանալ, և դա` անկասկած, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ներառյալ, մեր ռազմական հզորությունը կաճի: Պատերազմից հետո արդեն տրվել են համապատասխան հանձնարարականներ, կնքվել են նոր պայմանագրեր, սկսվել է ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա նոր զենք և տեխնիկա ձեռք բերելու գործընթացը:
Զինված ուժերում կառուցվածքային փոփոխություններ են կատարվել կարող եմ ասել, որ զինված ուժերի քանակը կավելանա: Ճիշտ վերլուծելով ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները և դրա ընթացքը, մենք, անշուշտ, կամրապնդենք մեր ռազմական հզորությունը», – ասել է Ալիևը:

Նա նաև կրկին սպառնալիքներ է հնչեցրել
Հայաստանի հասցեին.

«Եթե Հայաստանը չհրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունից, ապա ոչ միայն չի կարողանա զարգացնել իր ռազմական հզորությունը, վերականգնել ոչնչացված բանակը, այլ նաև միևնույն ժամանակ վերականգնել տնտեսական ակտիվությունը»:
«Ուստի մենք միայն կամրապնդվենք», – շեշտել է Իլհամ Ալիևը:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»