«Հայաստան» դաշինքը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով 5-օրյա ժամկետում կդիմի ՍԴ. Արամ Վարդևանյան
ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ատելության խոսքի ահռելի ծավալ է կիրառվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով դաշինքի՝ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ԿԸՀ-ին ներկայացրած դիմումին, որով պահանջում են անվավեր ճանաչել ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքները:
Նա աբուրդային համարեց ԿԸՀ-ի կողմից այդ դիմումի մերժումն ու քայլեր չձեռնարկելը՝ նշելով, որ այն էթիկայից դուրս արտահայտությունները, որոնք արվել էին քարոզարշավի ընթացքում, ուղղակի ազդեցություն են ունեցել ընտրական գործընթացի վրա:
«Առհասարակ, երբ ասում ենք, որ ընտրական գործընթացն անվավեր է, դուք մի նայեք զուտ մաթեմատիկական տվյալներով. սա մեկ ձայն այս կողմ, երկու ձայն այն կողմը չէ: Դրա համար էլ հենց օգտագործում էինք համակարգված խախտումներ եզրույթը», - ասաց Վարդևանյանը:
Նրա խոսքով՝ եղել են համակարգված խախտումներ: «Եթե դիտարկում ենք անձնագրերի, զինվորների, շրջիկ մեխանիզմի հնարավորության խնդիրները, գործ ենք ունենում 200 հազարից ավելի քվեի հետ. դա ընտրությունների ելքն ամբողջությամբ փոխող թիվ է: Այս հանգամանքներն ամբողջությամբ ներկայացվելու են ՍԴ»,- ասաց նա՝ նշելով, թե պատրաստվում են ՍԴ-ին ուղղված դիմումը ներկայացնել հնարավորինս սեղմ ժամկետներում, համաձայն օրենքի՝ այսօրվա արդյունքների ամփոփումից հետո 5-օրյա ժամկետում:
«Սահմանադրական դատարանում վեճի լուծումից հետո նոր կքննարկենք մանդատների հարցը», - ասաց Վարդևանյանը:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին