Գերմանիան պետք է վախենա Ուկրաինայից, ոչ թե Ռուսաստանից․ պատգամավոր
Գերմանիան պետք է վախենա Ուկրաինայից, ոչ թե Ռուսաստանից: Այս մասին հայտարարել է Ղրիմի շրջանից Պետդումայի պատգամավոր Ռուսլան Բալբեկը՝ մեկնաբանելով Կիևում Գերմանիայի դեսպան Անկա Ֆելդգուզենի հայտարարությունը Ռուսաստանի Դաշնության հետ հնարավոր զինված բախման վախի մասին:
«Հենց Կիևն է, մի կողմից, ուժեղ քարոզչական արշավ իրականացնում Ռուսաստանի հետ իր ենթադրյալ պատերազմի վերաբերյալ, իսկ մյուս կողմից՝ ցնցում եվրոպացի քաղաքական գործիչներին՝ ֆինանսական և ռազմական աջակցության պահանջով»,-ասել է խորհրդարանականը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում:
Այսօր Կիևը նման է «խելագարի», որին կարող է հանգստացնել միայն զսպաշապիկը, նշել է Բալբեկը: Ըստ նրա՝ Եվրոպայում, որտեղ սովոր են կայունության, պարզապես ստիպված են հետևել, թե ինչ է կատարվում:
Ավելի վաղ Կիևում Գերմանիայի դեսպան Անկա Ֆելդգուզենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը պետք է լուծվի կոնսենսուսով, քանի որ «բոլորը վախենում են ուղիղ պատերազմի մեջ լինել Ռուսաստանի հետ»: Դիվանագետը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը «միշտ խնդիրներ է ունեցել» այն երկրների հետ, որտեղ առկա են զինված բախումներ:




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)