Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

UCOM-Ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք NETFLIX, DUOLINGO և ZOO

Շարունակում ենք ներկայացնել Ucom ընկերության ձայնային ծառայության Level Up սակագնային պլանները, որոնք հնարավորություն են տալիս բաժանորդներին անսահմանափակ օգտվելու 25-ից ավելի ամենահայտնի հավելվածներից: Այս անգամ կխոսենք շատերի կողմից սիրված ևս 3 կրթական, ժամանցային և հաղորդակցման համար նախատեսված հավելվածների մասին։

Duolingo

Լեզվի ուսուցման բոլորովին անվճար այս ամերիկյան հավելվածն ստեղծվել է 2011 թվականին հայտնի գիտնական Լուիս ֆոն Ահնի կողմից։ Հավելվածն առաջարկում է սովորել 39 տարբեր լեզուներ՝ ընտրելով 98 դասընթացներից մեկը: Duolingo-ում օգտատերերի կողմից ուսումնասիրվող ամենատարածված լեզուների տասնյակում են՝ անգլերենը, իսպաներենը, ֆրանսերենը, գերմաներենը, իտալերենը, ճապոներենը, կորեերենը, պորտուգալերենը, ռուսերենը և չինարենը։

Հավելվածը հասանելի է թե՛ iOS, թե՛ Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար։ Ներբեռնելուց հետո պարզապես անհրաժեշտ է ներմուծել էլեկտրոնային հասցե, որից հետո անցնել էլեկտրոնային հասցեին ուղարկված հղումով և հաստատել գրանցումը։ Այստեղ կարելի է ընտրել այն լեզուն, որն օգտատերը ցանկանում է ուսումնասիրել, անցնել լեզվական գիտելիքներն ստուգող թեստն ու խորասուզվել նախընտրած լեզվի նրբությունների մեջ։ Դասընթացներն արդիական են, ժամանցային ձևաչափով, հարուստ բառապաշարով, մեդիա և աուդիո նյութերով։ Ավելին՝ բաժանված են ըստ թեմաների, օրինակ՝ ծանոթություն, արտահայտություններ, «այո/ոչ» պատասխաններ, հոգնակի թիվ և այլն։ Ամեն ճիշտ պատասխանի համար կարելի է կուտակել միավորներ, իսկ սխալվելու դեպքում՝ կորցնել հինգ «կյանքերից» մեկը։

Հավելվածից անսահմանափակ կարող են օգտվել Level Up սակագնային պլանների բոլոր բաժանորդները։

Zoom

Չնայած այն բանի, որ տեսակոնֆերանսների համար նախատեսված ամպային այս հարթակը պաշտոնապես գործարկվել է դեռ 2013 թվականից, այն լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում COVID-19 համավարակի ժամանակ։ Այս հարթակը տրամադրում է վիդեո ծառայություններ ձեռնարկություններին, անհատ սպառողներին և կրթական ոլորտում աշխատող հաճախորդներին։

Հավելվածի մշակողներն օգտատերերին հավաստիացնում են, որ իրենց արտադրանքն անվտանգ և հուսալի միջոց է ցանկացած տեսակի և տևողության տեսազանգերի և այլ առցանց շփումների համար։ Այս հարթակից օգտվել է նույնիսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ համավարակի շրջանում կառավարության առաջին նիստն անցկացնելով Zoom-ի միջոցով։

«Ժամանակակից աշխարհում մարդիկ շատ ակտիվ են օգտվում նոր ստեղծվող ու լայն տարածում գտնող հավելվածներից, ինչն էլ հրամայական է դառնում Ucom-ի համար անել հնարավոր ամեն բան՝ դրանք ավելի հասանելի դարձնելու հարցում։  Մեր Level Up սակագնային պլաններում ներառել ենք այդ հավելվածներից շատերը` հնարավորություն ընձեռելով օգտագործելու դրանք՝ չմտածելով ինտերնետի ծավալի սպառման մասին», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Zoom հավելվածից անսահմանափակ կարող են օգտվել Level Up սակագնային պլանների բոլոր բաժանորդները։

Netflix

Netflix-ը բաժանորդագրությամբ հոսքային ծառայություն է, որը թույլ է տալիս դիտել բարձրորակ հեռուստաշոուներ և կինոնկարներ՝ առանց գովազդի։ Այս հարթակում հնարավոր է նաև ներբեռնել հեռուստաշոուներ և ֆիլմեր՝  iOS, Android կամ Windows 10 օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար ու դիտել դրանք՝ առանց ինտերնետային կապի: Այստեղ առաջարկվող հարուստ ու բազմաժանր կինոցանկը կգոհանցնի նույնիսկ ամենապահանջկոտ օգտատիրոջը։

Այստեղ կարելի է նաև «կարգավորումներ» բաժնում փոխել լեզուները, ավելացնել կամ հանել սուբտիտրերը: Այս հնարավորությունը կհետաքրքրի հատկապես այն մարդկանց, ովքեր նոր օտար լեզու են սկսել ուսումնասիրել։

Ինչպես արդեն նշվեց, հավելվածից կարելի է օգտվել միայն բաժանորդագրությամբ, ինչը նշանակում է, որն այն վճարովի ծառայություն է։

Դրանից անսահմանափակ կարող են օգտվել Ucom ձայնային ծառայության այն բաժանորդները, որոնք կմիանան Level Up 4700 կանխավճարային կամ Level Up 5500 հետվճարային և ավելի բարձր սակագնային պլաններին:

Հիշեցնենք, որ Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: Այնուամենայնիվ, եթե բաժանորդները նշված հավելվածներից հղումով անցնում են այլ կայքեր, օրինակ՝ օգտվում են Level Up 1700 կանխավճարային սակագնային պլանից և, ենթադրենք, Zoom-ից անցնում են YouTube-ի հղումով, ապա YouTube-ի տեսանյութը դիտելիս օգտագործվում են սակագնային պլանով հասանելի գիգաբայթները