Ինչ է ասել Խաչատուր Սուքիասյանը Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մասին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Ընտրություններից մոտ մեկ շաբաթ առաջ Թալին քաղաք են այցելել «Քաղպայմանագրի» քարոզիչները՝ ՔՊ ցուցակի 5-րդ համար Խաչատուր Սուքիասյանի եւ կառավարությունից մի բարձրաստիճան պաշտոնյայի ուղեկցությամբ։ Թալինից մեր աղբյուրը, ով մասնակցել է նախընտրական հանդիպմանը, մեզ պատմեց, որ իրենց զարմացրել է հատկապես հայտնի գործարարի ելույթը։
«Մոտ 40 համայնքապետերի եւ տեղական նշանակության դեմքերի առջեւ իր ելույթում Խ․ Սուքիասյանը փորձում էր համոզել մեզ, որ ճիշտը ՔՊ-ին ձայն տալն է։ Նա խոսում էր գոռգոռալով եւ լուտանքներ տեղալով ունկնդիրների գլխին։ Ասում էր՝ էդ ո՞ւմ կողքին եք ուզում կանգնել, չե՞ք ամաչում, գիտե՞ք ով են դրանք, ինչացու են։ Նկատի ուներ ընդդիմադիր դաշինքների առաջնորդներին։ Հետո սկսեց բացատրել, թե ով է ինքը, եւ ովքեր են նախկին ու ներկա իշխանավորները։ Ասաց՝ Ռոբն ու Սերժը տկլոր եկան Երեւան, ոչինչ չունեին, հիմա միլիոնատեր են դարձել, իսկ ես միշտ եմ հարուստ եղել՝ Հայաստանում առաջին մոտոցիկլետն ու հեծանիվը ես եմ արտադրել»։
Այս հատվածը ներկաներին ինչ-որ տեղ հասկանալի է եղել, բայց Սուքիասյանն այնքան է տարվել խոսքուզրույցով, որ անցում է կատարել Լեւոն Տեր-Պետրոսյանին, ում պաշտպանում էր 2008 թ․ ընտրություններում։ Ասել է․ «Լեւոնն էլ մի բան չի՝ շատ է սպեկուլյացիաներ անում, բայց դե՝ քաղաքական գործիչ է՝ իրավունք ունի։ Դրանց միջից մենակ Վանոն է մեծություն»։ Հետո անցել է Նիկոլ Փաշինյանի «արժանիքները» թվարկելուն։ Ասել է․ «Նիկոլն ի՞նչ ունի՝ մի 4 ձեռք կաստում-շալվար»։
Այս ելույթին ներկաների արձագանքը եղել է լռությունը՝ ոչ ոք հարց չի տվել, ելույթ չի ունեցել։ Գյուղացու բնազդը հուշել է՝ հակառակվել պետք չէ, գլխներիս փորձանք չբերենք»։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին