Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

ԱԺ-ն չընդունեց ինքնակամ կառույցներին առնչվող իշխող խմբակցության պատգամավորների նախաձեռնությունը

ՀՀ ազգային ժողովը երկար և բուռն քննարկումներից հետո երկրորդ ընթերցմամբ չընդունեց պետական և համայնքային սեփականության հողերում ինքնակամ կառույցներին վերաբերող   «Իմ քայլը» խմբակցության  պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը ԱԺ արտահերթ նիստում ստացավ 37 կողմ, 13 դեմ, 15 ձեռնպահ ձայներ:

Առաջին ընթերցմամբ քննարկմանը ներկայացված նախագծերի փաթեթով համահեղինակ Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկում էր սահմանել, որ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողի վրա ինքնակամ ցանկացած կառույց օրինականացման ենթակա չի լինի:

Եվ դա կտարածվի միայն օրենքի ընդունումից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: Բաղդասարյանը հիշեցրել էր, որ համայնքի և պետական հողի վրա կառուցված ինքնակամ շինության քանդման որոշումը կարող է բողոքարկվել դատարան, և դատարան հայց ներկայացնելուց հետո ավտոմատ կասեցվում է համայնքի որոշումը, և ըստ էության հըամայնքի ղեկավարը, ոստիկանությունը չեն կարողանում քանդել ինքնակամ շինությունը: Նախագծով սահմանվում էր, որ դատարանում բողոքարկման դեպքում պարտադիր չի կասեցվում ակտը, որն ընդունել է վարչական մարմինը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նկատած խնդիրների, դիտարկումների, առաջարկների արդյունքում նախագծերի փաթեթից հանվել էին 4 նախագծերը և մնացել էր 1 նախագիծ՝ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածում լրացում կատարելու առնչությամբ:

Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությամբ լուծվում է այն խնդիրը, որ Երևանի քաղաքապետարանը, վարչական շրջանները չէին կարողանում քանդել ապօրինի շինությունները:

«Լուծվում է այն հարցը, երբ բողոքարկում էին դատարան, քանդման պրոցեսը դադարեցվում էր: Երևանում այս կարգն ընդունելուց հետո դատավորները չեն կարողանա կասեցնել քանդման որոշումները: Երբ վարչական շրջանի ղեկավարը քանդման որոշում է կայացնում, դա պետք է իրագործվի: Դատական կարգով այդ գործընթացը կասեցնել չի լինի՝ այդ կարգավորումն ընդունելուց հետո»,-ասաց Վահագն Հովակիմյանը:

Նա հայտնեց, որ մնացած 4 հարակից օրենքների նախագծերի կարգավորումներին առաջիկայում կառավարության նախաձեռնությամբ կտրվի ավելի համապարփակ լուծում՝ նաև հաշվի առնելով մարզերի խնդիրները:

Ավելի ուշ Արթուր Դավթյանն ասաց, որ հանձնաժողովի նիստում պայմանավորվել են, որ մեկ նախագիծ են ընդունում, մնացած բոլորը դուրս է մնում, սակայն քարտուղարությունից տեղեկացել են, որ Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունը, որն առաջին ընթերցմամբ քննարկել էր, մնացել է: Այդ պատճառով նա առաջարկեց դեմ քվեարկել նախագծին:

Աննա Կարապետյանն էլ վստահեցրեց, որ կառավարությունը պատրաստում է համապարփակ նախագիծ՝ ինքակամ կառույցների դեմ պայքարելու համար, պարզապես ժամանակ է պահանջվում գործիքակազմի համար:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ պատրաստ են քվեարկության ժամանակ ևս մեկ հնարավորություն տալ նախագիծը տեղափոխելու առաջին ընթերցմամբ քննարկման փուլ՝ վստահեցնելով, որ օրենքը պետք է վերաբերի ընդունումից հետո տարածվող իրավահարաբերություններին:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քվեարկությունից առաջ հայտնեց, որ խմբակցությունն ազատ կքվեարկի՝ հույս հայտնելով, որ եթե նախագիծը չանցնի, ապա նախագծի հիման վրա 8-րդ գումարման ԱԺ-ն կլրամշակի այն և կընդունի, իսկ եթե անցնի, ապա հիշեցրեց, որ ուժի մեջ է մտնելու 2022-ի փետրվարից, և ժամանակ կլինի, որ նոր ԱԺ-ն այն լրամշակի: Այնուամենայնիվ, քվեարկությամբ նախագիծը չընդունվեց:

 

 

 

 
 
 
 
  •