Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է իր պարտականությունները վարչապետի աշխատակազմում և հաջողություն է մաղթել նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանին։
«Սիրելի հայրենակիցներ, այսօրվանից դադարեցնում եմ իրականացնել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները։
Շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մեր երկրի համար այս վճռորոշ ժամանակաշրջանում վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ինձ վստահելու համար:
Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել վարչապետի աշխատակազմի ողջ անձնակազմին՝ այս ծանր ամիսներին իրենց կատարած տքնաջան և անտրտունջ աշխատանքի համար:
Շնորհակալ եմ նաև կառավարության մյուս գործընկերներին արդյունավետ համագործակցության համար:
Վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանին հաջողություն եմ մաղթում հետագա գործունեության մեջ:
Սիրով, Արսեն Թորոսյան»,-գրել է նա։
Հիշեցնենք՝ Արսեն Թորոսյանն ընդգրկված էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում և, ըստ շրջանառվող լուրերի, կվերցնի մանդատն ու կգնա 8-րդ գումարման Ազգային ժողով։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին