Բաքվում հրապարակվել է ևս 13 շիրակցի գերիների մեղադրական եզրակացությունը
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվում է շիրակցի ևս 13 ռազմագերիների նկատմամբ հարուցված շինծու քրգործով դատական հերթական նիստը՝ դատավոր Ազատ Մեջիդովի նախագահությամբ։
Ըստ ադրբեջանական Trend լրատվամիջոցի՝ 13 հայ ռազմագերիներն են Ռաֆիկ Կարապետյանը, Գուրգեն Գալոյանը, Հրայր Թադևոսյանը, Վաղարշակ Մալոյանը, Սասուն Եղիազարյանը, Արսեն Վարդանյանը, Վահագն Բաղրիկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Արմեն Դիլանյանը, Մանուկ Մարտոնյանը, Մելս Անբարտանյանը, Անդրանիկ Միքայելյանը և Ֆելիքս Գրիգորյանը։
Ըստ լրատվամիջոցի՝ դատախազն ընթերցել է մեղադրական եզրակացությունը, որում ասվում է, որ հայ գերիները, իբր, «անօրինական կերպով ձեռք են բերել զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր, ստեղծել են զինված խմբավորում, նոյեմբերի 17-ին անօրինական կերպով անցել են պետական սահմանն ու դիրքեր գրավել Հադրութի անտառներում»։
Ըստ մեղադրական եզրակացության` հայ գերիներն «ահաբեկչական գործողություններ են իրականացրել»:
Նաև հայտարարվել է, որ եթե նշված հանցանքների մեղադրանքը հաստատվի, ապա հայ գերիներին սպառնում է 14-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։
Լրատվամիջոցը հավելում է, որ հայտարարվել է ընդմիջում, որից հետո մեղադրյալները ցուցմունքներ են տալու:




















Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ...
Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հ...
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում է
Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նա...
Բաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն Մարուքյան
Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է
Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»
Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն
«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»
Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ...