Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնը հորդորում է
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը անասնապահներին, համայնքի ղեկավարներին հորդորում և խնդրում է բարձր պատասխանատվությամբ մոտենալ գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներին:
«Հորդորում ենք աջակցել անասնաբույժներին, հետևել, որ պատվաստվի ամբողջ գլխաքանակը, իսկ hամայնքի ղեկավարներին` առանց ստուգելու չստորագրել ոչ մի փաստաթուղթ, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը պատվաստումների մասին հավաստիանում է նաև իրենց ստորագրություններով»,- ասվում է ՊՈԱԿ-ի հաղորդագրության մեջ:
Նշենք նաև, որ հունիսի 24-25-ը խոշոր և մանր եղջերավորների շրջանում սիբիրյան խոցի դեմ կրկնակի պատվաստումներ են իրականացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Վանևան և Տորֆավան համայնքներում, իսկ հուլիսի 1-ին՝ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան համայնքում:
Ցանկացած հարցի ու բողոքների դեպքում անասնապահները կարող են զանգահարել 012 595939 հեռախոսահամարին, տեղեկացնում են ՊՈԱԿ-ից:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին