Փոխարժեքի շուկա. կա՞ արդյոք անտեսանելի ձեռք ու արհեստական բաղադրիչ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Վերջին շրջանում դրամի արժևորման միտումներ են նկատվում: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում հիշեցնում է՝ դոլարի փոխարժեքը ձևավորվում է պահանջարկ-առաջարկի հիման վրա ու այդ համատեքստում նշում նման միտումների օբյեկտիվ պատճառների մասին:
«Պատճառներից մեկը պղնձի համաշխարհային շուկայում գների բարձրացումն է, ինչպես նաև արտաքին պարտքի ավելացումը: Օբյեկտիվ պատճառների շարքում ընտրություններն են, որովհետև մեծ գումարներ են ծախսվում, ու մարդկանց մոտ պահուստները սովորաբար արտարժույթի տեսքով են լինում: Ու երբ պետք է ծախսեր անեն, բնականաբար, արտարժույթը փոխարինվում է Հայաստանի արժույթով: Հաջորդ հանգամանքը տուրիզմի, իհարկե, փոքր մասով որոշակի աշխուժացումն է, ինչպես նաև տրանսֆերտների փոխանցումը ՀՀ՝ արտագնա աշխատանքի մեկնածների կողմից: Օբյեկտիվ պատճառ է նաև սեզոնային բնույթով պայմանավորված գյուղմթերքի արտահանումը: Այս օբյեկտիվ պատճառները հատուկ են յուրաքանչյուր ամառային սեզոնին՝ անկախ կառավարությունների կամքից, ինչի արդյունքում փոխարժեքն ավելի նվազում է, իսկ դրամն ամրապնդվում»,- ասաց նա:
Ն. Սարգսյանը, սակայն, սուբյեկտիվ պատճառ ևս տեսնում է. «Եթե դիտարկում ենք, թե ինչ ժամանակահատվածում դրամն արագ արժևորվեց, հասկանում ենք, որ վերոնշյալ պատճառներն այդքան էլ կարող է ազդեցություն թողած չլինեն, որովհետև նշվածները երկարաժամկետ կտրվածքով են ազդում փոխարժեքի տատանման վրա: Այս դեպքում ընդամենը մի քանի օրվա մեջ 525, 528-ից միանգամից իջավ 497, 498, 496: Նման նվազեցումները, ըստ իս, միջամտության արդյունքում են լինում: Չեմ ուզում կանխատեսում անել, թե կառավարությունն ինչ շահագրգռվածություն կարող էր ունենալ և ինչպես կարող էր միջամտություն անել, բայց որ այստեղ անտեսանելի ձեռք կա, միանշանակ է:
Այստեղ ես վտանգներ եմ տեսնում. եթե իրականում այդ մտահոգությունները իրականություն լինեն, իսկ ես համոզմունք ունեմ, որ այստեղ լուրջ միջամտություն է եղել, ապա այս տեմպը ոչ թե կշարունակվի, այլ որոշակի ժամանակ հետո կարող է վերահսկողությունից դուրս գալ: Այստեղ միանշանակ արհեստական բաղադրիչ կա. եթե չլիներ, դոլարի գինը ոչ թե 2-3 օրվա մեջ, այլ մեկ ամսվա մեջ կնվազեր»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Իշխանությունները քաղաքական հետապնդումների նոր ալիք են սկսում. Արեգ Սավգուլյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)