Երկու երեխա զոհվել, իսկ մեկը տուժել է՝ փորձելով փրկել նրանց
Երկու երեխա զոհվել, իսկ մեկը տուժել է՝ փորձելով փրկել նրանց
Երկու 3-ամյա երեխաներ զոհվել են, իսկ 12-ամյա երեխան վիրավորվել է՝ փորձելով փրկել նրանց Հյուսիսային Կառոլինայում շարժական տան հրդեհից, գրում է News.am-ը՝ հղում անելով Associated Press-ի աղբյուրներին:
Հրդեհը բռնկվել է ուրբաթ առավոտյան՝ Ռոզբորոյում: Սեմփսոնի շրջանի շերիֆի գրասենյակից հայտնել են, որ 3 տարեկան տղան եւ աղջիկը զոհվել են, իսկ 12 տարեկան տղան կտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որոնք ստացել է այն ժամանակ, երբ փորձել է կոտրել պատուհանը, որպեսզի փրկի երեխաներին:
Ծխի դետեկտորը արթնացրել է երեխաների ծնողներին, եւ նրանց հաջողվել է փախչել, բայց չեն կարողացել հասնել տան մյուս ծայրում գտնվող երկու երեխաներին, հայտնել են շերիֆի գրասենյակից:

Շերիֆի տեղակալը, որը առաջինն է դեպքի վայր ժամանել, փորձել է փրկել շարժական տունը, բայց այն արդեն բռնկված է եղել կրակով: Երկու փոքր երեխաները հայտնաբերվել են այն ննջարանում, որը նրանք կիսում էին:
Երկհարկանի շարժական տանը ինը մարդուց բաղկացած երկու ընտանիք էր ապրում։
Կարմիր խաչը օգնում է տուժածներին:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին