Սահմանին հայ զինվորի վիրավորումը հաջորդել է վեճին. հայտնի են մանրամասները. Sputnik Արմենիա
Հայտնի են դարձել Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած պատահարի մանրամասները։ Ավելի վաղ հայտնվել էր, որ փոխհրաձգության հետևանքով վիրավորվել են 1 հայ ու 2 ադրբեջանցի զինծառայողներ։
Sputnik Արմենիան պարզել է, որ փոխհրաձգությունից առաջ վիճաբանություն է սկսվել զինծառայողների միջև։ Այդ պահին նրանց միջև հեռավորությունը մոտավորապես 100 մետր է եղել։ Ապա հայ զինվորականների խումբը որոշել է առանց զենքի մոտենալ հակառակորդին՝ իրավիճակը հասկանալու համար։
Ադրբեջանցիները նախ օդ են կրակել, ապա հայ զինվորների ոտքերի ուղղությամբ՝ վիրավորելով նրանցից մեկին։ Հայկական կողմի դիրքերից էլ պատասխան կրակահերթեր են հնչել։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցություններն արդյունք չտան։
Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից սպանվել է զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին