Առաջին բաժանորդը միացավ «Տելեկոմ Արմենիա»-ի 25 Գբ/վ արագությամբ «Ապագայի ցանց»-ին
«Տելեկոմ Արմենիա»-ի (ապրանքանիշը` Beeline) Դավթաշենում մեկնարկած «Ապագայի ցանց»-ին այսօր միացել է առաջին բաժանորդը: Այդ մասին տեղեկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը twitter-ի իր էջում:
Բաժանորդը ընտրել է Cosmo 4 սակագնային փաթեթը, որը ներառում է 300 Մբ/վ ինտերնետ, բջջային և ֆիքսված հեռախոսակապ, 4K որակով IPTV և երկու Nokia Wi-Fi սարք, որոնք կապահովեն լիարժեք ծածկույթ բնակարանի ցանկացած մասում:
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին «Տելեկոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ազդարարեց «Ապագայի ցանցի մեկնարկ»-ը: Այն հասանելի է Դավթաշենի բոլոր բազմաբնակարան շենքերում: Ցանցը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր բաժանորդի տրամադրել 25 Գբ/վ հասանելիություն դեպի համաշխարհային ցանց նորագույն 25G-PON տեխնոլոգիայի միջոցով:
Նոր NGN ցանցի հիման վրա Telecom Armenia-ն գործարկել է Cosmo սակագնային փաթեթներ, որոնք ներառում են տան գերարագ ինտերնետ, IPTV, ֆիքսված և բջջային կապ: Ստանալ տեղեկատվություն նոր փաթեթների և դրանց սակագների մասին կարելի է այստեղ։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին