Նիկոլ Փաշինյանը փոշմանել է
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրի» ցուցակում ընդգրկվածները շունչը պահած՝ սպասում են, թե երբ է Նիկոլ Փաշինյանն ասելու՝ ով է գնում գործադիր, ով՝ ԱԺ, ով ինչ պաշտոն է զբաղեցնելու։ Փաշինյանն առանձնազրույցներ է ունեցել որոշ ԺՊ-ների հետ, որոնք շարունակելու են աշխատել իրենց պաշտոններում։ Ի դեպ, բոլորը ձգտում են գործադիր՝ եթե դա հնարավոր է։
Որոշ լուրերով՝ իրենց պաշտոններին կմնան ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը, ով ԱԺ-ից է տեղափոխվել գործադիր և նշանակվել Մեսրոպ Առաքելյանի պաշտոնանկությունից հետո։
Ինչ վերաբերում է Ավանեսյանին, նախապես նրան որոշել էին գործուղել խորհրդարան, սակայն Փաշինյանը փոշմանել է, քանի որ նախարարի համապատասխան թեկնածու չեն գտել։ Բացի այդ, այս պաշտոնին է հավակնում Արարատ Միրզոյանի սանիկ Նարեկ Զեյնալյանը, եթե Ավանեսյանին տանեին ԱԺ, ապա նախարար պետք է նրան նշանակեին, իսկ Փաշինյանը չի ցանկանում Միրզոյանի թիմին նման արտոնություն շնորհել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»