IDBank-ը միացել է երեխաների երազանքների իրականացմանը
«Հայը կա» ՀԿ-ի «Bigidream» նախագիծը հունիսի 4-6-ն անցկացրել է մանկական ճանաչողական, ժամանցային, մրցութային երաժշտական փառատոն՝ համախմբելով Արցախից և Հայաստանից խելացի, ուժեղ, ստեղծարար երեխաների։ Լրացնելով համապատասխան հայտն ու կիսվելով սոց․ ցանցերում՝ երեխաները մասնակցում են մրցույթի ու ներկայացնում իրենց երազանքները։
Արդյունքում հավաքագրվել է ավելի քան 200 երեխայի երազանք: IDBank-ը միացել է նախաձեռնությանն ու իր պատրաստակամությունը հայտնել աջակցելու երեխաների երազանքների իրականացմանը։
Ավելին, IDBank-ը «երջանկության մարտահրավեր» է նետել գործընկեր 3 կազմակերպության՝ Unibank-ին, Idram և Ernst&Young ընկերություններին։ Վերջիններս իրենց հերթին կիրականացնեն մի քանի երեխայի երազանք ու կշարունակեն երջանկության մարաթոնը։
Դուք էլ միացեք երջանկության մարաթոնին և երջանկացնելով երեխաներին՝ երջանկացեք ինքներդ:
IDBank-ը շարունակում է ԿՍՊ իր ռազմավարական ծրագրերը, որոնց հիմնական ուղղությունը կրթությունն է, միևնույն ժամանակ, կարևորելով հետպատերազմական շրջանում երկրի առջև ծառացած խնդիրները՝ Բանկն ուշադրության կենտրոնում է պահում Հայրենիքի պաշտպաններին ու նրանց ընտանիքները։ Իդրամ ընկերության հետ համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական շահառու է հայտարարվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը։ Հունիս ամսին արդեն իսկ կուտակվել է 3․334․715 ՀՀ դրամ։ Շարունակե՛ք վճարել Idram&IDBankհավելվածի QR/NFC-ով և դարձե՛ք բարի կամքի դեսպան։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին