Ուսանողները պետք է խթանող ուժ լինեն բարեփոխումների համար. Արման Վարդանյան
Թեև շոգ ամառ և արձակուրդային տրամադրություն է տիրում, բայց Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում աշխատանքային մթնոլորտ է: Հուլիսի 7-ին տեղի ունեցավ համալսարանի Հոգաբարձուների խորհրդի անդամների և ուսանողների միջև հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին ԲՈՒՀ-ի զարգացմանն ու առաջընթացին միտված բազմաթիվ հարցեր:
Միջոցառմանը ելույթ ունեցավ խորհրդի նախագահ Արման Վարդանյանը և հորդորեց ուսանողներին լինել ակտիվ, նոր ծրագրեր առաջարկել, քննարկել` հավելելով, որ խորհրդի ջանքերով ուսանողների ամենահավակնոտ առաջարկներն անգամ կյանքի կկոչվեն։
Արման Վարդանյանի խոսքով` այս ԲՈՒՀ-ն այն մարդիկ են ընդունվում, որոնց իրական նպատակը սովորելն է, աշխատաշուկայում մրցունակ լինելն ու իրենց բարձր գիտելիքներով հայրենիքի զարգացմանը նպաստելը:
Միջոցառման ավարտին` Հոգաբարձուների խորհրդի անդամ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը կրթաթոշակներ տրամադրեց բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին