ՏԵՍԱՆՅՈՒԹ. 20.000 դրամ քաղցրավենիքի դիմաց երեխայի վաճառքի գործընթաց է կազմակերպվել. իրավապահների բացահայտումը
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էսթեր Սիմոնյանը մեղադրվում է, որ նա դիտավորությամբ կազմակերպել է ամուսիններ Գուրգեն Մարկոսյանի և Քրիստինե Գրիգորյանի կողմից խնամքը ստանձնելու նպատակով Անի Վարդանյանի երեխայի առքը: էսթեր Սիմոնյանը 2017 թվականի մարտի 25-ին Անի Վարդանյանի երեխայի ծնունդը ընդունող բժշկուհուց տեղեկանալով, որ Անի Վարդանյանը ունենալով երեխայի կարիքները հոգալու համար բավարար միջոցների բացակայություն և առկա ֆինանսական խնդիրներ, որոշել է հրաժարվել երեխայից, զանգահարել է իր մորաքրոջ աղջկան՝ Քրիստինե Գրիգորյանին, պատմել Անի Վարդանյանի կողմից երեխայից հրաժարվելու մտադրության մասին և առաջարկել կազմակերպել Անի Վարդանյանի երեխայի առքը՝ Քրիստինե Գրիգորյանի և նրա ամուսնու՝ Գուրգեն Մարկոսյանի կողմից երեխայի խնամքը ստանձնելու նպատակով: Ձեռք բերելով ամուսիններ՝ Քրիստինե Գրիգորյանի և Գուրգեն Մարկոսյանի համաձայնությունը, էսթեր Սիմոնյանը դիտավորությամբ կազմակերպել է վերջիններիս և Անի Վարդանյանի հանդիպումը «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ի հիվանդասենյակում, որի ընթացքում Ա. Վարդանյանը պայմանավորվածություն է ձեռք բերել ամուսիններ Գուրգեն Մարկոսյանի և Քրիստինե Գրիգորյանի հետ՝ վերջիններիս կողմից իր նորածին՝ 25.03.2017 թվականին ծնված երեխայի խնամքը ստանձնելու նպատակով որոշակի փոխհատուցում ստանալու պայմանով երեխայի վաճառք կատարելու շուրջ:
էսթեր Սիմոնյանի դիտավորությամբ կազմակերպած գործողությունների արդյունքում և Նրա անմիջական մասնակցությամբ, Անի Վարդանյանը և ամուսիններ՝ Գուրգեն Մարկոսյանն ու Քրիստինե Գրիգորյանը 2017 թվականի ապրիլի 06-ին այցելել են քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Արմավիրի տարածքային ստորաբաժանում, որտեղ Անի Վարդանյանի՝ 25.03.2017 թվականին ծնված երեխայի միայնակ մայրը հանդիսանալու վերաբերյալ հայտարության հիման վրա գրանցվել է հիշյալ երեխայի ծնունդը, որից հետո Նույն օրը տրվել է ծննդյան վերաբերյալ ակտի գրանցման ԱԲ 555144 սերիա համարի վկայականը: Ծննդյան վկայականը ստանալուն պես, միասին դուրս են եկել հիշյալ տարածքային ստորաբաժանումից, որից հետո Գուրգեն Մարկոսյանն ու Քրիստինե Գրիգորյանը երեխայի խնամքը ստանձնելու նպատակով էսթեր Սիմոնյանի միջոցով Անի Վարդանյանին են փոխանցել 20.000 ՀՀ դրամ գումար և ավելի քան 20.000 ՀՀ դրամ արժողության քաղցրավենիք: Այս արարքի համար վերոնշյալ երեք անձիք հայտնվել են դատարանում:
Քնար Մանուկյան




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին