Թբիլիսիում մահացած են գտել հուլիսի 5-ին ռադիկալ խմբերի կողմից ծեծի ենթարկված օպերատորին
Վրացական Tv Pirveli-ի օպերատոր Ալեքսանդրե Լաշկարավային սեփական տանը մահացած են գտել։ Նրան հուլիսի 5-ին ռադիկալ խմբերի կողմից ծեծի էր ենթարկվել՝ մասնագիտական գործունեություն իրականացնելու ժամանակ։
Հայտնել էինք, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ԼԳԲՏհամայնքը Արժանապատվության երթ էր նախատեսել եւ որը չեղյալ հայտարարվեց: Բախումներ էին եղել, կային վիրավորներ: Վնասվածքներ էին ստացել նաեւ լրատվամիջոցների ավելի քան 50 ներկայացուցիչներ: Նրանց թվում էր վրացական Pirveli հեռուստաալիքի օպերատոր Ալեքսանդր, կամ ինչպես նրան գործընկերներն են կոչում Լեկսո Լաշկարավան: Այսօր առավոտյան վրացական լրատվամիջոցները հայտնեցին, որ վերջինիս մահացած են գտել սեփական բնակարանում: Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտնում է, որ օպերատորի մահվան փաստով հետաքննություն է սկսվել:
Նշենք` Լաշքարավային «Ամոթ է» կազմակերպության գրասենյակում էին ենթարկել ծեծի, այդ ժամանակ նա լրագրող Միրանդա Բաղաթուրիայի հետ լուսաբանում էր ռադիկալ խմբերի հարձակումը կազմակերպության գրասենյակի վրա։ Ըստ լրագրողի պատմածի, տասնյակ անձիք շուրջ 20 րոպե ծեծում էին օպերատորին։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին