Դեղամիջոցների անօրինական ներմուծման դեպք է բացահայտվել /Տեսանյութ/
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների մասնակցությամբ օրերս «Բագրատաշեն» պետական սահմանային անցակետում հայտնաբերվել և կանխվել է ավելի քան 34 կգ քաշով տարբեր տեսակի դեղամիջոցների և դրանց համար նախատեսված տուփերի անօրինական ներմուծման դեպք:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հսկողություն են իրականացրել Վրաստանից Հայաստան ժամանած Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գ.Մ-ի կողմից շահագործվող ավտոմեքենան:
Արդյունքում՝ նշված ավտոմեքենայի սրահի վահանակի, հետևի թափարգելի, բեռնախցիկի դռան և վառելիքի բաքի միջից հայտաբերվել են մաքսային հսկողությունից թաքցրած 6,45 կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղամիջոցների թղթյա տուփեր, ինչպես նաև մոտ 28 կգ ընդհանուր քաշով 38 տարբեր անվանումներով տարբեր տեսակի դեղամիջոցներ։
Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին