Հաղարծինի վանքի մոտ 23-ամյա աղջիկը սելֆի անելիս ընկել է ձորն ու մահացել. «Ա1+»
Շաբաթ օրը Հաղարծին վանական համալիրի տարածքում դժբախտ պատահարի հետևանքով 23-ամյա քաղաքացի էր մահացել։ «Ա1+»-ին դեպքի մասին որոշ տեղեկություններ հայտնեց դեպքի պահին այդ տարածքում գտնված քաղաքացիներից մեկը։ Պարզվել է, որ մահացածը աղջիկ է, որը ինքնանկար՝ սելֆի կատարելու համար ձորի պռունկին կառուցված շինության վրա է բարձրացել և հենց լուսանկարվելու ընթացքում սայթաքել է այնտեղից ու վայր ընկել ձորը։
Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել է, որ հուլիսի 10-ին, ժամը 17։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի «Հաղարծին» վանական համալիրի մոտ քաղաքացին կիսակառույց շինությունից ընկել է հարակից ձորակը և մահացել։ Փրկարարները ձորակից (մոտ 50 մ) դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին