Կորած 2 հայ զինծառայողները հայտնվել են ադրբեջանական կողմում
ՀՀ տարածքում օրերս կորած երկու հայ զինծառայողները հայտնվել են ադրբեջանական կողմում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային են հայտնել սեփական աղբյուրները։
Զինծառայողները մոլորվել են և հայտնվել ադրբեջանական կողմում։ Բանակցություններ են ընթանում նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։
ՊՆ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նման տեղեկատվության չեն տիրապետում։ Ավելին, այս պահին շարունակվում են տղաների որոնողափրկարարական աշխատանքները։
ՊՆ–ն հորդորում է հետևել պաշտոնական լրահոսին։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։
Ըստ ՊՆ–ի` զինծառայողները եղել են առանց զենքի։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին