Տղամարդը ձերբակալվել է՝ 12-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով
2021թ. հունիսի 12-ին Սյունիքի մարզի բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ անհայտ անձը 2021թ. հունիսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, «ՏիկՏոկ» սոցիալական ցանցի միջոցով իր 12-ամյա աղջկա հետ շփման ժամանակ կիսամերկ վիճակով տեսանկարել է նրան և այն հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել և ստացել է գումար:
Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Պարզվել է, որ 32-ամյա տղամարդը տասնչորս տարին չլրացած՝ 26.01.2009թ. ծնված աղջնակի նկատմամբ, էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ, պարբերաբար՝ 2021թ. հունիսի 11-ից մինչև հունիսի 12-ն ընկած ժամանակահատվածում, կատարել է անառակաբարո գործողություններ:
Մանսավորապես՝ տղամարդը, թաքցնելով իր իրական տվյալներն ու նպատակը, «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում գրանցված էջով, հիշյալ ժամանակահատվածում՝ օրվա տարբեր ժամերին, խաբեությամբ աղջնակից պահանջել է մերկանալ, համբուրվել անչափահաս եղբոր հետ, այդ ամենը լուսանկարահանել ու տեսանկարահանել և ուղարկել իրեն. երեխան կատարել է իրենց պահանջվածը, որից հետո իր կիսամերկ լուսանկարներն ու կատարված տեսագրությունները «Ինստագրամ», «Վայբեր» հավելվածների միջոցով ուղարկել է տղամարդուն:
Վերջինս, երեխայի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, աղջնակի հորից պահանջել է գումար, իսկ որպեսզի սպառնալիքները լուրջ ընկալվեն, «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում գրանցված իր էջում հրապարակել է երեխայի կիսամերկ նկարը, իսկ պահանջած գումարն ստանալուց հետո ջնջել է հրապարակումը։
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կապանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ։ 12-ամյա աղջնակը և վերջինիս հայրը ճանաչվել են տուժող և հարցաքննվել:
Ձեռնարկված քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում 32-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ շորթում և անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին