Ավտովթար՝ Երևան-Սևան ճանապարհին. տուժածներից 3-ը երեխաներ են
Հուլիսի 17-ին, ժամը 20։36-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 31-րդ կմ-ին բախվել են «Nissan March» (վարորդ՝ Դ․ Գ․, ծնված 1992 թ.), «Opel Astra G» (վարորդ՝ Ե․ Մ․, ծնված 1984 թ.) և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ (ծնված 2014 թ.), Դ․ (ծնված 2014 թ.) և Ս․ (ծնված 2012 թ.) Հ․-երը հոսպիտալացվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ վարորդ Ե․ Մ․-ն՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: «Nissan March» ավտոմեքենայի վարորդ Դ. Գ․-ն հոսպիտալացվել է Երևանի «Իզմիրլյան» ԲԿ:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին