Ողբերգական դեպք. Եղբայրը 7-րդ հարկի պատուհանից դուրս է նետել նորածին քրոջը
Ինչպես հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները, Հուլիսի 11-ին՝ կիրակի առավոտյան, Մոսկվայի Խովրինո թաղամասի Լևոբերեժնայա փողոցում ողբերգական դեպք է տեղի ունեցել. եղբայրը պատուհանից դուրս է նետել նորածին քրոջը:

Մի քանի օր առաջ մայրը ծննդատնից դուրս գրվելուց հետո երեխային տուն է բերել: Այսօր առավոտյան կինը դստեր ու 13-ամյա որդու հետ բնակարանում է եղել: Իրավապահ մարմինների աղբյուրի համաձայն՝ տղան տառապում է քրոնիկ հոգեկան հիվանդությամբ:
«Երբ մայրը որոշ ժամանակով դուրս է եկել սենյակից, երեխան վերցրել է նորածինին օրորոցից և նետել պատուհանից», – KP.ru-ին հայտնել են Քննչական կոմիտեից:
Յոթերորդ հարկից ընկնելուց հետո աղջիկը ողջ մնալու հնարավորություն չուներ: Նա տեղում մահացել է մինչ բժիշկների ժամանումը:




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)