Ավտովթար՝ Ստեփանակերտ քաղաքում
Հուլիսի 17-ին ժամը 20:16-ին ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ուլուբաբյան 45 հասցեում կողաշրջվել է բեռնատար մեքենա և բենզաբակից թափվում է վառելիքը:
Օգնություն ցուցաբերելու նպատակով փրկարար ուժերի վարչության ՀՓՄ-ի հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր:
Պարզվել է, որ իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ա.Գ-ի (1987թ.ծնվ.) վարած «Mercedes-Benz c-200» մակնիշի ավտոմեքենան և Ա.Մ-ի (1987թ.ծնվ.) վարած «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատար մեքենան:
ՃՏՊ-ի հետևանքով «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատար մեքենան հայտնվել է գլխիվայր վիճակում: Մինչ հրշեջ-փրկարաների դեպքի վայր ժամանելը շտապ օգնության ավտմեքենայով վարորդ Ա. Մ-ին, ուղևորներ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Է.Մ-ին (1987թ.ծնվ.) և Գ.Զ-ին (1996թ.ծնվ.) մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության Գ. Զ-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Է. Մ-ի և Ա. Մ-ի վիճակները բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը, կատարել լվացման աշխատանքներ:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին