ՊՆ-ն հավաստիացնում է
Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում երկու օր է իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցման ի պատասխան հայտնեցին պաշտպանության նախարարությունից։
«Երասխում երեկ և այսօր, այս պահի դրությամբ, իրավիճակը հանգիստ է»,- հայտնեցին գերատեսչությունից։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում առաջին միջադեպն էր գրանցվել։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել:
Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող: Կորուստներ ուներ նաև ադրբեջանական կողմը:
Հուլիսի 16-ին ևս առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել նույն հատվածում, սակայն վիրավորներ փոխհրաձգության հետևանքով չկային։
Հուլիսի 17-ին ևս՝ ժամը 13:30-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները պարբերաբար կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ-ն կիրակի՝ հուլիսի 18-ին կրակոցների, փոխհրաձգությունների մասին տեղեկություններ չէր հայտնել։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին