Կալիֆորնիայում հայ հարևանները վիճել են երաժշտության պատճառով․ մեկ մարդ սպանվել է
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, Լոս Անջելեսի արվարձան Վելլի Գլեն քաղաքում բարձր երաժշտության հարցով վիճաբանությունը երկու հարեւանների միջեւ ավարտվել է սպանությամբ, երբ նրանցից մեկը մյուսին ստիպել է իջնել աստիճաններով, ապա կրակել թիկունքից։
Dailynews.com-ի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը, Լոս Անջելեսի ոստիկանները գիշերը ահազանգով ժամանել են դեպքի վայր, և տուժածին հայտնաբերել են հրազենային բազմաթիվ վնասվածքներով։ Տուժածը՝ 35-ամյա Էդուարդ Ավետիսյանը մահացել է տեղում։
Կասկածյալը հենց իր տան մոտ հանձնվել է ոստիկաններին։ Նա 66-ամյա Օնիկ Տեր-Հովհաննիսյանն է։ Ըստ ոստիկանության, Տեր-Հովհաննիսյանը վիճել է հարևանի հետ, նրան վտարել աստիճաններից ցած եւ կրակ բացել։ Տեր-Հովհաննիսյանին ձերբակալել են, նրա համար 2 մլն դոլար գրավ է նշանակվել։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին