Էրդողանի հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 19-ին այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ) կատարած այցից առաջ օդանավակայանում անդրադարձել է Կիպրոսի խնդրին և պատասխանել լրագրողների հարցերին:
Էրդողանը նշել է, որ Կիպրոսի թուրք ժողովուրդը կղզում ունի ինքնիշխան հավասարություն և հավասար միջազգային կարգավիճակ:
Հիշեցնելով 2021թ. Ժնևում Կիպրոսի խնդրի վերաբերյալ բոլոր կողմերի մասնակցությամբ տեղի ունեցած ժողովի ընթացքում կղզու թուրքական հատվածի ղեկավարի առաջարկը՝ Էրդողանը նշել է, որ այդ առաջարկն իրատեսական հենքի վրա է դնում ցայսօր ապարդյուն անցած խնդրի լուծման ջանքերը:
Իսկ այդ առաջարկը վերաբերում է կիպրական խնդրի՝ «2 պետություն» բանաձևով լուծմանը։
Նրա բնորոշմամբ՝ այդ առաջարկը պատմական հնարավորություն է, որը լուծման ճանապարհ կբացի: Էրդողանն այնուհետև շարունակել է՝ հետևյալ շեշտադրումներով.
«Բոլոր կողմերին, որոնք Կիպրոսում արդար, մնայուն և շարունակական ապագա են ցանկանում, կրկնում եմ իմ կոչը՝ գնահատել այս պատմական հնարավորությունը: Կիպրոսում լուծման հնարավոր է հասնել միայն կղզում առկա իրողությունների հիման վրա: Սրանից հետո, եթե նոր բանակցային գործընթաց լինի, ապա այն կարող է լինել միայն 2 հավասար և ինքնիշխան պետությունների միջև: Չպետք է մոռանալ, որ ՀԿԹՀ-ն, չնայած բոլոր դժվարություններին, սեփական ոտքերի վրա կանգնած պետություն է:
Ժողովրդավարության իր ավանդույթով, զարգացող տնտեսությամբ վստահ քայլերով ընթանում է դեպի բարգավաճ ապագա: Թուրքիան և թուրք ժողովրդի յուրաքանչյուր անհատ, ինչպես երեկ, այնպես էլ այսօր և վաղը շարունակելու է լինել Կիպրոսի թուրքի կողքին»:
Էրդողանը պատասխանել է նաև լրագրողի այն հարցին, թե արդյոք բացի Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունից սպասվում են այլ երկրների ներկայացուցիչների այցը հյուսիսային Կիպրոս:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում, որ աշխարհի տարբեր երկրներ, հատկապես Ադրբեջանը, ՀԿԹՀ-ի հետ նման բարձր մակարդակով շփումներ հաստատեն:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին