Ինչպես է գիշերն անցել սահմանամերձ համայնքներում
Մենք կապվեցինք սահմանամերձ շրջանների համայնքապետերի հետ՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս է անցել գիշերը համայնքներում, արդյոք ադրբեջանցիները այս գիշեր էլ են կրակել համայնքների և մեր դիրքերի ուղղություններով։
Հիշեցնենք, որ նոյեմեբերի 20-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութի և Սոթքի դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև Արարատի մարզի Երասխ համայնքի ուղղությամբ, վիրավորվել էր Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը։
Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գիշերը խաղաղ է անցել․
«Ոչ մի բան չի եղել, լրիվ նորմալ է, հանդարտ է անցել, օրվա ընթացքում էլ կրակոցներ չեն եղել, վերջինը երեկ գիշերվանն է եղել»,- ասաց Չիտչյանը։
Հարցրինք՝ իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը գյուղ եկե՞լ է կրակոցներից հետո․ «Գյուղ չեն եկել, միգուցե դիրքեր գնացել են, բայց գյուղ չեն եկել»,- պատասխանեց համայնքապետը։
Նույնը ասացին Երասխի համայնքապետարանից, համայնքապետարանի աշխատակիցը վստահեցրեց, որ կրակոցներ չեն եղել, իսկ համայնքապետ Ռադիկ Օղիկյանը ապաքինվում է։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»