Օդանավակայանում երկու ինքնաթիռ բախվել են իրար
Էմիրաթների Flydubai բյուջետային ավիաընկերության՝ Դուբայից Բիշքեկ ուղևորվող ինքնաթիռը հինգշաբթի վաղ առավոտյան թռիչքուղում բախվել է Բահրեյնի Gulf Air ավիաընկերության ինքնաթիռին, ոչ ոք չի տուժել, բայց ուղեւորները ստիպված են եղել ավելի ուշ թռչել այլ չվերթներով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Flydubai-ի չվերթը Դուբայի միջազգային օդանավակայանից Բիշքեկի միջազգային օդանավակայան վերադարձել է կայանատեղի հուլիսի 22-ին թռիչքուղում ոչ մեծ միջադեպի պատճառով՝ մեր նոր սերնդի Boeing 737-800 ինքնաթիռներից մեկի եւ մեկ այլ ինքնաթիռի մասնակցությամբ։ Ուղեւորները թռել են ավելի ուշ չվերթով։ Flydubai-ը իշխանությունների հետ միասին կհետաքննի միջադեպը»,- նշել է ավիափոխադրողի պաշտոնական ներկայացուցիչը։
Իր հերթին Gulf Air ավիաընկերությունը՝ Բահրեյնի թագավորության ազգային ավիափոխադրողը, հաստատել է ՌԻԱ «Նովոստի»-ին, որ «Դուբայի միջազգային օդանավակայանում իր ինքնաթիռներից մեկը վթարի է ենթարկվել գետնին այն բանից հետո, երբ մեկ այլ ինքնաթիռ հարվածել է այդ ինքնաթիռի պոչին»։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»