Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

ՌԴ կառավարությունը հաստատել է երկիր մուտք գործելու նոր կարգը

ավելին 

 

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հաստատել է երկիր մուտք գործելիս «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածի պարտադիր օգտագործման կարգը: Նշվում է, որ հուլիսի 25-ից այդ հավելվածի միջոցով ՊՇՌ թեստավորման բացասական պատասխանը պետք է ներկայացնեն օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր Ռուսաստանի Դաշնություն են մտնում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տարածքներից`օդային անցակետերով: Բացառություն է երրորդ երկրից ԵԱՏՄ անդամ երկրներով Ռուսաստան եկած անձանց համար, որոնք անցնում են տարանցիկ երթուղով կամ կարճ կանգառով, պայմանով, եթե ներկայացնեն վերջին երեք օրվա ընթացքում արված ՊՇՌ թեստի բացասական պատասխան: Եվ սեպտեմբերի 1-ից հավելվածը կդառնա պարտադիր օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության այն քաղաքացիների համար, ովքեր մուտք են գործում Ռուսաստանի Դաշնություն Ադրբեջանից, Մոլդովայից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից ՌԴ պետական սահմանի օդային անցակետերի միջոցով:

Կրկին բացառություն կլինի այն քաղաքացիների համար, որոնք անցնում են տարանցիկ երթուղով կամ կարճ կանգառով: Այս դեպքում ևս նրանք պետք է ունենան վերջին երեք օրվա ընթացքում արված ՊՇՌ թեստի բացասական պատասխան: «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» ծրագիրը հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։ Այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն մեկնել Ռուսաստան, պետք է ներբեռնեն բջջային հավելվածը iOS կամ Android համակարգերում, անձնագրով մոտենան ծրագրում ընդգրկված ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա և հանձնեն Covid-19 թեստ։ Երբ լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանը, թեստի արդյունքն անմիջապես կարտացոլվի հավելվածում։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։ Թեստի բացասական պատասխանի պարագայում մեկնելուց առաջ հարկավոր է հավաստիանալ, որ հավելվածում առկա է տեղեկատվությունը և թռիչքի ժամը չի անցնում թեստի նմուշառման ժամից հաշված 72 ժամը։ Սահմանը հատելիս հարկավոր է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը: