Ողբերգական դեպք Շիրակի մարզում․ բնակարաններից մեկում հայտնաբերել են 37-ամյա մոր և 9-ամյա որդու դիերը
Այսօր, հուլիսի 26-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բագրատունյաց 8-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրշեջները բացելով նշված շենքի 31 բնակարանի դուռը, բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են մոր և տղայի դիերը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանությունից։ Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մայրը 37 տարեկան էր, որդին 9-ը։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»