Ինչ պայմաններով է հաստատվում հրադադարը
Կայքերում տեղեկություն կա, որ Ադրբեջանը հայտարարել է, թե համաձայնել է ռուսական կողմի՝ հրադադար հաստատելու վերաբերյալ նախաձեռնությանը (այսօր 10,00-ի դրությամբ): Այս մասին համացանցի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Բայց հիմա շատ կարևոր է, թե հրադադարն ինչ պայմաններով է հաստատվում… Ինչի՞, ի՞նչ խոստման դիմաց…
Պի՛նդ պիտի լինենք սիրելի ժողովուրդ»:
Նույն թեմայի վերաբերյալ գրառում է արել նաեւ «Պատիվ ունեմ» դաշինքից պատգամավոր ընտրված Տիգրան Աբրահամյանը՝ մասնավորապես, նշելով. «Ադրբեջանը հայտարարել է, որ համաձայնվել է ռուսական կողմի՝ հրադադար հաստատելու վերաբերյալ նախաձեռնությանը (10,00-ի դրությամբ):
Եթե կա նման նախաձեռնություն, ապա հաստատելուց բացի պետք է ներկայացվի դրա պայմանները»:
Նշենք, որ արդեն Հայաստանի ՊՆ-ն հաստատել է, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»