ՄԻՊ–ի գրասենյակի մոտ ինքնահրկիզված տղամարդու վիճակը ծանր է
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց այսօր՝ հուլիսի 30–ին, ինքն իրեն հրկիզած տղամարդու վիճակը ծանր է, նա ստանում է համապատասխան բուժօգնություն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին Այրվածքաբանության ազգային կենտրոնից՝ հավելելով, որ հիվանդը վերակենդանացման բաժանմունքում է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 12։30-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմացից տարբեր աստիճանի այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։
Թե ինչն է եղել պատճառը, որ նա Մարդու իրավունքների պատշտպանի գրասենյակի առջեւ ինքնահրկիզվել է, պարզվում է։ Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է այդ քաղաքացու ինքնությունը։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»